Երկուշաբթի, 21 Ապրիլի, 2025
- Գովազդ -spot_img

Սահմանի պահպանության հարցում հանցավոր անգործություն է դրսևորվել․ Տիգրան Աբրահամյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված սահմանային իրադրությանը։ Գրառումը՝ ստորև․

«Դեռ 2-3 ամիս առաջ եմ հրապարակային զգուշացրել, որ հետպատերազմական փուլում սահմանային հատվածում, ինժեներական, ամրաշինական աշխատանքներին ինտենսիվ բնույթ հաղորդելու խնդիր ունենք։

Ամիսներ առաջ եմ բարձրաձայնել այն մասին, որ Ադրբեջանը սահմանային աշխատանքներում մեկնարկային առավելություն ունի, ինչը մեզ համար հետագայում լուրջ խնդիրներ է առաջացնելու։

Դեռ 2020-ի դեկտեմբերին եմ անդրադարձել նոր իրողություններով պայմանավորված՝ սահմանային ստորաբաժանումների վերադիրքավորման/վերախմբավորման խիստ անհրաժեշտության մասին։

Իշխանության տարբեր դեմքեր, պաշտոնատար անձինք, կառույցներ ներքին կարգով կամ հրապարակային հավաստիացնում էին, որ այդ առումով խնդիրներ չեն լինի, որովհետև լուրջ ծավալի աշխատանքներ են տարվում։

Իսկ ՀՀ ԱԽ քարտուղարը վերջին զարգացումների հետ կապված ասում է, թե ձմռան պատճառով չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել:

Բարձրադիր հատվածներում եղանակային պայմաններով, սեզոնային բնույթով, ռելիեֆով պայմանավորված խնդիրներ միշտ էլ կարող են լինել, սակայն մի շարք պատճառներով դրանք առավել բարդ էին Ադրբեջանի դեպքում։

Երկրորդ, եթե մեծ թվով տեխնիկական հարցեր ձմեռային ամիսներին դժվար էր իրականացնել, բայց դա դեռ չի նշանակում, որ սահմանի այդ ուղղությամբ կամ դրա հարակից հատվածի բնակավայրերի պաշտպանությունը պետք է թողնել օդում կախված։

Կային նվազագույն պայմաններ, որոնք ցանկացած եղանակային պայմաններում կարելի էր ապահովել, դեռ չեմ խոսում այն մասին, որ միջադեպը եղել է մայիսի 11-12-ին, այլ ոչ թե, օրինակ՝ հունվար-փետրվարին։

Եթե նույնիսկ ապրիլ/մայիս ամիսներին աշխատանքներն այդ ուղղությամբ չէին մեկնարկել, երբ որոշակի եղանակային բարենպաստ պայմաններ արդեն կային, ապա նմանատիպ ուղղություններում իրականացվող ծառայությունն այլ կերպ պետք է կազմակերպվեր։

Միակ խնդիրն այն է, որ եթե նույնիսկ քաղաքական կամք եղել է սահմանի այդ հատվածի պահպանությունն իրականացնելու համար, ապա համապատասխան կառույցները, անձինք հանցավոր անգործություն են դրսևորել, ինչի արդյունքում վարչապետի բնութագրմամբ՝ պայթյունավտանգ, ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել։

Այս խնդրի հանգուցալուծումից անմիջապես հետո՝ անկախ դրա արդյունքներից, ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում պաշտոնանկությունների գործընթաց պետք է սկսել, իսկ ներկայիս վարչապետի պաշտոնակատարը բարոյական իրավունք էլ չունի արտահերթ ընտրությունների մասնակցելու համար։

Պնդում եմ, որ պետք է իրավական գործընթաց սկսել և այս խնդրով անցնող համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկել»։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img