Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը չեղարկել է մայիսի 15-ին նախատեսված այցը Ավստրիա՝ ավստրիական կառավարական շինությունների վրա Իսրայելի դրոշները բարձրացնելու պատճառով:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարարությունը:
Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ ցավում են այցի չեղարկման առնչությամբ:
Մայիսի 14-ին Ավստրիայի կառավարական շենքերի վրա բարձրացվել էին Իսրայելի դրոշները՝ ի նշան համերաշխության Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների: