Չորեքշաբթի, 19 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Սլաք. Տարիներ Շարունակ Պահանջում Էիք Զինուոր Չուղարկել Ղարաբաղ՝ «Թուրքի Բերան»․ Հիմա Ինչպէ՞ս Էք Ձեզ Զգում «Թուրքի Բերանում»

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Քրիսթինա Աղալարեան

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

Մայիսի 13-ին ազրպէյճանական զինուած ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնաւորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի եւ Սիւնիքի մարզի Սիսիանի սահմանային հատուածներում։

Երկու դէպքում էլ ՀՀ զինուած ուժերի գործողութիւնների արդիւնքում առաջխաղացումը կասեցուել է, ազրպէյճանական կողմին պահանջ է ներկայացուել տարածքն անյապաղ լքելու եւ իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերեալ։ Սա ՀՀ պաշտպանութեան նախարարութեան պաշտօնական հաղորդագրութիւնն է։

Մինչ այդ, երբ լրատուականներով տարածուեց ազրպէյճանցիների կողմից առաջխաղացման մասին տեղեկութիւնը, իշխանական ու իշխանամերձ տարբեր ուժեր, անհատներ ջանք չէին խնայում դա ապատեղեկատուութիւն որակելու համար՝ հերքելով այն։ Սակայն, աւելի ուշ տեղի ունեցած անվտանգութեան խորհրդի նիստում վարչապետ Փաշինեանը յայտարարեց, որ «իրավիճակը մերձճգնաժամային է, եթէ ոչ ճգնաժամային»։

Փաշինեանը հաստատեց, որ ազրպէյճանցիները 3.5 քիլոմեթր առաջ են եկել ՀՀ տարածք, որն անթոյլատրելի է ու չի հանդուրժուելու Հայաստանի կողմից։ Թէ ինչպէ՞ս են նրանք առաջ եկել, ինչո՞ւ սահմանային այդ հատուածներում հսկողութիւն չի եղել, դրանք այլ հարցեր են, որոնց պատասխանը յուզում է հանրութեանը։

Աւելի ուշ, ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը յայտարարեց՝ ազրպէյճանցիները առաջ են եկել, քանի որ սահմանային այդ հատուածները պատերազմից յետոյ բաւարար չափով կահաւորուած չեն եղել։ Հասկանու՞մ էք։ Մօտ 5000 զոհ, հազարաւոր վիրաւորներ, հայրենիքի տարածքի կէսից աւելին կորցրած պետութեան  պաշտօնեան ասում է, որ բաւարար չափով կահաւորուած չի եղել։ Սա ծիծաղելու կը լիներ, եթէ այդքան ցաւոտ չլիներ։ Պատերազմից մօտ 8 ամիս է անցել, իսկ մենք որպէս պետութիւն դասեր չենք քաղում, չենք կարողանում ապահովել սեփական քաղաքացիների անվտանգութիւնը։ Սակայն, հիմա չեմ ուզում խօսել պետութեան անկարողութեան մասին։ Հիմա ինձ աւելի մեծ բան է տանջում։  Նախկինում, երբ դեռ Արցախը իսկապէս Հայաստան էր, երբ այնտեղ հայկական զօրքն էր անվտանգութիւն ապահովում, Հայաստանում հասարակութեան շրջանում  չափազանց վտանգաւոր քարոզչութիւն  էր իրականացւում։

Երբ սահմանին գրեթէ ամեն օր զինուոր էր զոհւում, բոլորը պահանջում էին իրենց երեխաներին չուղարկել, իրենց ձեւակերպմամբ, «Ղարաբաղ, թուրքի բերան»։ Ասում էին՝ մեզ Ղարաբաղը պէտք չի, մեզ մեր երեխաներն են պէտք։ Այո, մեզ մեր սերունդն է պէտք, մեզ մեր հայրենի հողն է պէտք։ Հիմա, երբ այդ «թուրքի բերան»-ը հասել է Սիւնիք, Տավուշ, Գեղարքունիք, Արարատ եւ Աստուած գիտի էլ որտեղ, գուցէ հիմա էլ ասէք՝ մեր տղաներին մի տարէք Սիւնիք, Տավուշ, Վարդենիս, մեզ դրանք պէտք չեն։

Գուցէ մեր բանակի զօրամիաւորումները բերենք Երեւանում տեղակայենք, թէ չէ ո՞ւմ է պէտք Սիւնիքը, Վարդենիսը։ Կարեւորը ամեն մէկը իր շքամուտքը ապահով պահի՝ սեփական քթից այն կողմ ոչինչ չտեսնելով։ Ու ցաւալին  այն է, որ այսպիսի մտածելակերպով հայերը մեծամասնութիւն են կազմում։

Երբ հարեւանի տանը հրդեհ է լինում, պինդ փակում ես դուռդ, որ քո տունն ապահով լինի։ Այս անհասկանալի տրամաբանութիւնն աւելի ընդգծուած դարձաւ վերջին մի քանի տարում։

Գուցէ հիմա էլ այդ վտանգաւոր թէզը փորձէք առաջ քաշել ու առանց այն էլ պառակտուած ու ատելութեամբ լցուած հայ ազգին էլ աւելի մասնատէք։ Քանի որ հասարակութեան մի զանգուած կայ, որը առանց խորը մտածելու գնում է նման ապազգային քարոզ իրականացնող ուժերի ու անհատների ետեւից։

Մոնթէի՝ «կորցնելով Արցախը մենք կը շրջենք հայոց պատմութեան վերջին էջը» խօսքերի արժէքը ցանկացած գիտակից հայ պէտք է հասկանար մինչեւ Արցախը կորցնելը։ Արցախը կորցնելով մենք այժմ գտնւում ենք ամենօրեայ վտանգի ներքոյ։ Վերջին դէպքերը ապացուցեցին, որ թուրքը ցանկացած պահի կարող անարգել մտնել Հայաստան, սպառնալ հայ ժողովրդին։ Հիմա ինչպէ՞ս են իրենց զգում «մեր տղաներին Ղարաբաղ, թուրքի բերան մի ուղարկէք» գոռացողները։ Ինչպէ՞ս են հիմա զգում իրենց «թուրքի բերանում»։ Հաւանաբար՝ լա՞ւ․․․ Ներեցէ՛ք չափազանց զգացմունքային լինելու համար․․․

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img