Չորեքշաբթի, 26 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 162 մլն 614 հազարից

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Աշխարհում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 162 մլն 614 հազար 477 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 3 միլիոն 373 հազար 561-ից: Ապաքինվել է ավելի քան 140 միլիոն 521 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 33 մլն 668 հազար 931 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 599 հազար 314 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 24 մլն 372 հազար 907-ի, մահերինը՝ 266 հազար 229-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 15 միլիոն 521 հազար 313 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 432 հազար 785 մարդ:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ֆրանսիան առանձնանում է վարակի 5 մլն 848 հազար 154 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ֆրանսիայում մահացել է 107 հազար 423 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում հայտնվել է Թուրքիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 5 մլն 095 հազար 390 է, զոհվածներինը՝ 44 հազար 301:

Ռուսաստանն առանձնանում է 4 մլն 931 հազար 691 հաստատված, մահերի՝ 115 հազար 480 դեպքով: Տասնյակում են նաև, Միացյալ Թագավորությունը, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 2 մլն 732 հազար 152 վարակվածության ընդհանուր, 76 հազար 433 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 329 հազար 407-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 4 հազար 426 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը 97-րդ տեղում է: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 90 հազար 829 է, որից ապաքինվել է 85 հազար 914-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img