Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ոստիկանությունը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկել Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին։ Նա 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով։
Chap.am-ին հայտնի դարձավ, որ օրեր առաջ կորոնավիրուսային հիվանդությունից 56 տարեկանում մահացել է Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Յուրա Բեգլարյանը։ Երեկ վերջինիս հոգեհանգստյան արարողությունն էր, այսօր՝ հուղարկավորությունը։ Գագիկ Բեգլարյանն այդ պատճառով էր եկել Հայաստան։
Գագիկ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Գագիկ Բեգլարյանը եղել է 2002-2008թթ. Երևանի Կենտրոն համայնքի թաղապետը, 2009-2010 թվականներին Երևանի քաղաքապետը, իսկ 2012-2016 թվականներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը։
Յուրա Բեգլարյանը լուսանկարում նստած տղամարդն է