Բարսելոնայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:
Դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակվել է նաև Բարսելոնայի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթուղթը:
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամ իրենց ուղերձներում Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորներ Մարտա Ռոսիկը և Միրիամ Նոգերասը մտահոգություն էին հայտնել, որ Իսպանիան դեռ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը. Նրանք նշել էին, որ շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ: