Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայներով ընդունել է ռազմագերիների հարցով բանաձև, որով պահանջում է բոլոր հայ գերիների անհապաղ և առանց պայմանների ազատ արձակումը: «Արմենպրես»—ը ներկայացնում է բանաձևի տեքստից որոշ հատվածներ:
«Եվրոպական Խորհրդարանը
— հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ իր նախկին բանաձևերը
— հաշվի առնելով 2020թ. դեկտեմբերի 17-ի ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը և 2020թ. դեկտեմբերի 18-ի ԵՄ-Ադրբեջան գործընկերության խորհուրդը և նրանց համապատասխան եզրակացությունները
— հաշվի առնելով ՄԱԿ Կանոնակարգը, ՄԱԿ` խոշտանգումների դեմ կոնվենցիան, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Ժնևի` 1949թ. օգոստոսի 12-ի Ռազմագերիների հետ վարվելակերպի վերաբերյալ կոնվենցիան (III)
-հաշվի առնելով վերջին հակամարտությունից հետո գերիների վերաբերյալ ԵՄ հայտարարությունը
— հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` 2020թ. հոկտեմբերի 25-ի, 2020թ. հոկտեմբերի 30-ի, 2020թ. դեկտեմբերի 14-ի, 2021թ. ապրիլի 13-ի և 2021թ. մայիսի 5-ի հայտարարությունները
— հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Եվրոպայի նախարարների կոմիտեի Խորհրդին 2021թ. մարտի 9-ին ուղղված հաղորդագրությունը, Դատարանի Օրենքների 39-րդ Օրենքի համաձայն, որը վերաբերում է վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ռազմական հակամարտության վերաբերյալ միջանկյալ միջոցներ ձեռնարկելուն
— հաշվի առնելով իր Գործընթացների Օրենքների 144-րդ Օրենքը
Ա. քանի որ 1988թ. մինչ 1994թ. տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից ի վեր միջազգային հանրությունը փորձել է երկար տևած ժամանակահատվածում բազմակողմանի խաղաղության հասնելու լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով,
Բ. քանի որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ սկսվեց, որը սանձազերծվել էր Ադրբեջանի կողմից, և ռազմական գործողություններն ավարտվեցին 44 օր անց Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կնքված հայտարարությունով, որը ստորագրվեց 2020 թ. նոյեմբերի 9-ին և ուժի մեջ մտավ 2020 թ. նոյեմբերի 10-ին
Գ. քանի որ հրադադարի մասին եռակողմ հայտարարության 8-րդ կետը սահմանում է, որ պետք է իրականացվի ռազմագերիների, գերիների և գերեվարված այլ անձանց փոխանակում, ինչպես նաև աճյունների փոխանակում, և այդ փոխանակումները պետք է իրականացվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն:
- Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին պատերազմի ընթացքում իրականացված բռնությունները, կարեկցում է զոհերի ընտանիքներին, դատապարտում է հրադադարի խախտումները, ինչը հանգեցրել է մարդկանց է՛լ ավելի տառապանքին, կյանքերի կորստին և ավերածություններին
2.Պահանջում է հակամարտության ընթացքում և դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիների՝ ռազմական և քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը նախատեսում է ռազմագերիների, գերիների և պահվող այլ անձանց փոխանակում, ինչպես նաև աճյունների փոխանակում
- Ադրբեջանի կառավարությանը հորդորում է տրամադրել զինված հակամարտության հետ կապված՝ իրենց մոտ գերության մեջ գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակները և տեղեկություններ տրամադրել նրանց գտնվելու վայրի և առողջության մասին
- Պահանջում է, որ Ադրբեջանի կառավարությունը հարգի իրավական երաշխիքները, թույլատրի փաստաբանների, բժիշկների, իրավապաշտպանների մուտքը հայ բանտարկյալների մոտ, հեշտացնի նրանց շփումը հարազատների հետ
- Ցավում է, որ հաղորդվել է ադրբեջանական կալանքի տակ գտնվող հայ ռազմագերիների խոշտանգումների մասին, պահանջում է, որ Ադրբեջանի իշխանությունները ձեռնպահ մնան ցանկացած բռնությունից, խոշտանգումներից՝ հայ ռազմագերիների նկատմամբ
- Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ հայ բանտարկյալների հարցում և կատարել դատարանի միջանկյալ միջոցները, որոնք Ադրբեջանին պարտավորեցնում են տեղեկություններ տրամադրել»: