Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել Գազայի հատվածի ուղղությամբ ավիահարվածները դադարեցնելու մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իսրայելական հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ հինգշաբթի երեկոյան երկրի անվտանգության հարցերով կառավարությունը նիստ է անցկացրել՝ նվիրված Գազայի հատվածում հետագա գործողություններին:
Տեղի ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ ուժային գերատեսչությունների ղեկավարներն ու նախարարները կքննարկեն միակողմանի հրադադարի մասին հարցը:
Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել էր, որ պատրաստ է ընդլայնել ռազմական արշավը ՀԱՄԱՍ-ի դեմ: