Երկուշաբթի, 21 Ապրիլի, 2025
- Գովազդ -spot_img

ԱՀ Նախագահ Հարությունյանը Եռաբլուրում մասնակցել է Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի հուղարկավորությանը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 24-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած՝ պաշտպանության բանակի N զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանի հուղարկավորության արարողությանը և հանգուցյալի հարազատներին հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

«Դավիթ Առուշանյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար: Նա Պաշտպանության բանակի շարքերում ծառայել է 2006 թ.-ից: Զբաղեցրած պաշտոններում բարձր մակարդակով կազմակերպել և իրականացրել է իր վրա դրված մարտական խնդիրները: Դավիթ Առուշանյանն ակտիվ մասնակցություն է ունեցել 2016 թ. ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ պատերազմական գործողությունների ընթացքում արիաբար մարտնչելով թշնամու բազմակի անգամ գերազանցող ուժերի դեմ՝ Դավիթ Առուշանյանը ոչնչացրել է հակառակորդի մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և հասցրել նրան կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ: Նույնիսկ վիրավոր վիճակում նա փայլուն ու անձնվիրաբար կատարել է իր առջև դրված մարտական խնդիրը, մխրճվել հակառակորդի զորքերի մեջ և կյանքի գնով պաշտպանել հայրենիքի սահմանները: Իր հերոսական գործողություններով նա կարողացել է կասեցնել թշնամու առաջխաղացումը դեպի հայկական դիրքեր:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img