Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների գրանցումն ավարտվեց։ Այս պահի դրությամբ, ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 24 քաղաքական ուժեր՝ կուսակցություններ ու դաշինքներ։
Մասնավորապես, ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել հետեւյալ ուժերը.
1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Նիկոլ Փաշինյան)
2. «Արդար Հայաստան» կուսակցություն (Նորայր Նորիկյան)
3. «Հանրապետություն» կուսակցություն (Արամ Զ. Սարգսյան)
4. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Գագիկ Ծառուկյան)
5. «Հայաստան» դաշինք (Ռոբերտ Քոչարյան)
6. «Հայոց Հայրենիք» (Արտակ Գալստյան)
7. «Ազգային օրակարգ» կուսակցություն (Արա Գասպարյան)
8. «Շիրինյան-Բաբաջանյան դաշինք» (Արման Բաբաջանյան, Լեւոն Շիրինյան)
9. «Ազատ հայրենիք» դաշինք (Միքայել Հայրապետյան, Անդրիաս Ղուկասյան)
10. «Պատիվ ունեմ» դաշինք (Արթուր Վանեցյան)
11. Հայաստանի եվրոպական կուսակցություն (Տիգրան Խզմալյան)
12. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն (Տիգրան Ուրիխանյան)
13. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (Սուրեն Սահակյան)
14. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն (Տիգրան Արզաքանցյան, Արամ Գ. Սարգսյան)
15. «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն (Վահե Գասպարյան, Վարուժան Ավետիսյան)
16. «Զարթոնք» կուսակցություն (Արա Զոհրաբյան)
17. «5165 շարժում» կուսակցություն (Կարին Տոնոյան)
18. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Էդմոն Մարուքյան)
19. «Վերելք» կուսակցություն (Ալեքսան Մինասյան)
20. Ազատական կուսակցություն (Սամվել Բաբայան)
21. «Ազատություն» կուսակցություն (Հրանտ Բագրատյան)
22. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Լեւոն Տեր-Պետրոսյան)
23. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն (Դավիթ Սանասարյան)
24. «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան կուսակցություն (Խաչիկ Ասրյան)