Միջազգային ճնշումը Ադրբեջանի նկատմամբ օրեցօր աճում է, ու կգա պահը, երբ Ադրբեջանը ստիպված կլինի վերադարձնել հայ գերիներին։ Այս մասին այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այսօր Իրանի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը համոզվել է, որ Իրանը ևս մտահոգված է Ադրբեջանի սադրիչ գրծողությունների հետևանքով տարածաշրջանի կայունության ու անվտանգության հարցով։