Չորեքշաբթի, 24 Հուլիսի, 2024
- Գովազդ -spot_img

Պատմության մեջ այս օրը. Հայաստանի Ազգային գրադարանի գրատպության թանգարանում տեղի ունեցավ ցուցադրություն՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության տպագիր մամուլին ու գրականությանը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Եվ ահա այս տարի Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման 103- ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում մայիսի 27-ին հայ գրքասեր ու արվեստասեր մշակութային օջախներից մեկում՝Հայաստանի Ազգային գրադարանի Գրատպության թանգարանում տեղի ունեցավ «Հայաստանի առաջին հանրապետությունը մամուլում և գրքերում» խորագրով գրականության ցուցադրություն և մատենագիտական տեսությունը։Այս յուրօրինակ տեսությունը ներկայացրեց Հայաստանի Ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի գլխավոր մատենագետ Գայանե Կարապետյանը։

Նա այնպես գեղեցիկ ու հետաքրքիր էր ներկայացնում ցուցադրությունը,կարծես լիներ տվյալ ժամանակաշրջանի խոսուն վկան: Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Ելույթ ունեցան Վերջում տեղի ունեցավ գեղեցիկ քննարկում հարց ու պատասխանի միջոցով,որի ընթացքում օրվա բանախոսը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:

Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Ազգային գրադարանի գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանն,ով իր խոսքում նշեց,որ մայիսի 28-ին լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության 103-րդ տարելիցը և սրա շրջանակում տեղի են ունենալու երկու հայրենանվեր ու պահանջատիրական միջոցառումնէր:Առաջին միջոցառման ընթացքում ներկայացված են լինելու Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանի մամուլն,իսկ երկրորդում՝հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի անձնական իրերից:

Ցուցադրության ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան լեդ-էկրանի միջոցով տեսնել առաջին հանրապետության հասարակական,քաղաքական ու մշակութային գործիչների,այդ ժամանակաշրջանի դրամական շրջանառության վերաբերյալ տարաբնույթ նյութեր և լուսանկարներ: Դիտելով նշված ցուցադրությունն ու ունկնդրելով զեկույցն ակամայից տեղափոխվեցինք մեր երկրի պատմական անցյալ՝ծանոթանալով մեր երախտավորների կյանքի ու գործունեության հետ:  

Այստեղ ներկայացվող ցուցանմուշների հետ ծանոթացրեց սիրված գրքօջախի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի գլխավոր մատենագետ Գայանե Կարապետյանն,ում զեկույցը նվիրված էր Մայիսի 28-ի՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-ամյակին։Նշենք այն փաստն,որ առաջին Հանրապետության մասին բազմաթիվ գրքեր են տպագրվել, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքի տարբեր կրթական, քաղաքական, մշակութային օջախներում։

Անկախության տասնամյակներին, նույնպես, արժեքավոր գրականություն է հրատարակվել ու վերահրատարակվել: Պատմությունն այժմ հանրությանը ներկայանում է բազմակողմանի աղբյուրներով։Այս առումով հատուկ կարեւորություն ունի Հայաստանի Ազգային գրադարանի Հայկական շարունակական հրատարակությունների համահավաք գրացուցակը, որտեղ կան Առաջին Հանրապետության տարիներին լույս տեսած թերթերի ամբողջական թվայնացված տարբերակները։

Վահան Նավասարդյան, Հայաստանի անկախությունը, (Ժնեւ, 1924թ.) Սիմոն Վրացյան, Հայաստանը բոլշեւիկեան մուրճի եւ թրքական սալի միջեւ, (Պէյրութ, 1953) Լեւոն Շանթ, Մեր անկախութիւնը, (Պոսթըն 1925) Թերթելով արժեքավոր այս հրատարակությունները կարելի է պատկերացում կազմել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին:

1918թ. հայ-թուրքական հարաբերությունների մասին շատ արժեքավոր տեղեկություններ կան նաեւ Աստվածատուր Խաչատրյանի «Արեւելահայ եւ թուրք դիվանագիտական հարաբերությունները» գրքում։Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանի հետազոտության համար առաջնային նշանակություն ունեն պետության ստեղծմանն ու կայացման գործում մեծ ներդրում ունեցած գործիչների հրատարակված հուշերը՝ Ալեքսանդր Խատիսյանի, Թովմաս Նազարբեկյանի, Սիմոն Վրացյան:

Առանձնակի արժեք եւ կարեւորություն ունեն Արամ Մանուկյանի մասին հուշերը, որոնք 1969-ին հրատարակվել են առանձին գրքով, իսկ 1991-ին՝ վերահրատարակվել Երեւանում: Ուշագրավ է նաեւ Սարդարապատի ճակատամարտի մասնակից կապիտան Ալեքսանդր Շնեուրի հուշագրությունը, որը թույլ է տալիս մարտական գործողությունների նկարագրությանը ծանոթանալ նաեւ օտարազգի զինվորականի աչքերով։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img