Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրապետության օրվան և 1918թ. մայիսյան հերոսամարտերին նվիրված պաշտոնական միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և այլ պաշտոնատար անձինք: Պետական այրերը ծաղկեպսակներ դրեցին Սարդարապատի հուշահամալիրի մոտ: