Երեքշաբթի, 25 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

ԿԸՀ-ն շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերի տվեց 48 ժամ փաստաթղթերը լրացնելու համար

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 29-ին հրավիրել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով 20 հարց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, օրակարգի հարցերի զգալի մեծամասնությունը վերաբերում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացված փաստաթղերում առկա բացթողումներին:

ԿԸՀ-ն նիստում որոշում կայացվեց «Ազատ Հայրենիք կուսակցությունների դաշինք», «Պատիվ ունեմ դաշինք»,  «Շիրինյան Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», «Արդար Հայաստան» կուսակցություն,  Հանրապետություն կուսակցություն, «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան կուսակցություն, « Հայոց Հայրենիք» կուսակցություն, «Ազգային օրակարգ» կուսակցություն, Հայաստանի եվրոպական կուսակցություն, Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական կուսակցություն, Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն,  «Միասնական Հայրենիք» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն, «Հայ ազգային կոնկրես» կուսակցություն,  «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, Զարթոնք ազգային քրիստոենական կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն քաղաքական ուժերին տրամադրել 48 ժամ ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Փաստաթղթերում բացթողումները առնչվում էին որոշ թեկնածուների վերջին 4 տարին ՀՀ քաղաքացի լինելու, ՀՀ-ում վերջին 4 տարին մշտապես բնակվելու տեղականքին, հայերենին տիրապետելու մասին հանգամանքը փաստող փաստաթղթերին:

«Ազատություն» կուսակցության դեպքում, բացի նշված բացթողումներից ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ընտրություններին մասնակցելու մասին դիմումին կից ներկայացված նախընտրական ցուցակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 83 հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջն առ այն, որ ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձանց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը, պահպանված չէ:

«Հանձնաժողովը գտնում է, որ անհրաժեշտ է կուսակցությանը տրամադրել 48 ժամ ժամանակ նշված թերությունները վերացնելու համար, եթե վերը նշված թերությունները տեխնիկական վրիպման արդյունք են: Ինչի վերաբերյալ պետք է ներկայացվեն պատշաճ հիմնավորումներ այն մասին, որ դրանք բացառապես տեխնիկական են: Դրանք կդիտարվեն հանձնաժողովի կողմից կուսակցության վերաբերյալ հարցը քննարկելիս»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդհանուր թվից 92 հոգի է ընդգրված ցուցակում, որից 48-ի դեպքում նշված է անկուսակցական, իսկ 14-ի դեպքում որևէ բան նշված չէ: ԿԸՀ-ն, տրամարդրելով 48 ժամ, կուսակցությանն առաջարկում է կատարել համապատասխան ուղղում, եթե դա վրիպակ է և ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր: 

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img