Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողները վարժանքներ են անցկացրել իրենց պահպանությանը վստահված ռազմական օդանավակայանի տարածքում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարժանքներին մասնակցել են նաև Հունաստանի և Խորվաթիայի զինված ուժերի զինծառայողներ, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ: Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել վարժանքների արդյունքները, հայկական զորախմբի արհեստավարժությունն ու նախաձեռնողականությունը: