ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը 2020-ին ստացել է ավելի քան 3,7 մլն դրամ պարգեւավճար։ Այս մասին Tert.am-ը տեղեկացել է Մանե Գեւորգյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից:
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փոխվարչապետների դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 8,00, այսինքն՝ նրա ամսական աշխատավարձը կազմում է 529 120 դրամ: Հետեւաբար՝ Գեւորգյանի տարեկան աշխատավարձը կազմում է 6 349 440 դրամ:
Հայտարարագրում Գեւորգյանը որպես աշխատանքի վարձատրություն նշել է 10,115,921 դրամ, այսինքն՝ 2020-ի ընթացքում պարգեւատրվել է 3,766,481 դրամով:
Որպես 2020-ի տարեվերջին առկա փոխառության գումար՝ Գեւորգյանը հայտարարագրել է 3,9 մլն դրամ, առկա բանկային հաշիվ՝ 600 000 դրամ։