Կիրակի, 27 Ապրիլի, 2025
- Գովազդ -spot_img

«Աշխատություն նվիրված Մայր Տաճարին. Տեղի ունեցավ «Սուրբ Էջմիածին. քրիստոնեական առաջին գմբեթավոր տաճարը» մենագրության շնորհանդեսը»

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից:Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:

Խոսենք Հայաստանի  հոգևոր մայրաքաղաք Սուրբ Էջմիածնի մայր տաճարի մասին: Ըստ ավանդության տաճարը կառուցվել է 301-303 թվականներին արքայական ապարանքների մոտ՝ Վաղարշապատ քաղաքում՝ հեթանոսկան տաճարի տեղում: Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որը 301 թվականին՝ Տրդատ Գ-ի օրոք, քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն:

Ըստ Ագաթանգեղոսի Հայոց պատմության (մոտ 460)՝ գիշերային մենության մեջ, մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք տեսավ. Աստծու միածին որդին իջավ երկնքից և ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը։ Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ (գրաբար)՝ իջավ ←Միածինը։ Սակայն Էջմիածին եզրը չի օգտագործվել մինչև 15-րդ դարը։ Ավելի վաղ աղբյուրները տաճարը կոչում են Վաղարշապատի Կաթողիկե եկեղեցի կամ պարզապես Կաթողիկե: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սբ. Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակին։ Տոնի օրը մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին։ Շարականը Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է։

Տաճարի սկզբնական շենքը մասամբ փայտաշեն էր, որով հեշտությամբ ենթարկվել է բնական և քաղաքական երևույթների պատճառած ավերումներին։ Այժմյան գոյություն ունեցող շենքի մանրամասն մասնագիտական քննությունից պարզ երևում է, որ նախկին 303 թվականին հիմնարկված շենքը միանգամայն գոյություն չունի։Մինչ օրս Մայր տաճարի մասին գրվել են տարբեր մենագրություններ,պահպանվել հուշեր ինչպես հայ,այնպես էլ օտարերկրացի պատմաբանների,ճանապարհորդների ու մշակութաբանների մոտ: Սակայն,բավականին վերջերս իմացանք,որ  Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը Վեհափառ Հայրապետի օրհնությամբ լույս է ընծայել Մայր Աթոռ միաբան Տեր Թովմա վրդապետ Խաչատրյանի «Սուրբ Էջմիածին. քրիստոնեական առաջին գմբեթավոր տաճարը» մենագրությունը:Սրա խմբագիրն Արսեն Հարությունյանն է:

Աշխատությունը բաղկացած է երկու գլխից: Առաջին գլխում ներկայացված է մայր տաճարի կառուցման սրբազան ավանդությունն,իսկ երկրորդում՝ սրա ճարտարապետության պատմությունը: Գրքի առաջաբանի հեղինակն է Մայր Աթոռի արխիվի ու թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը: Գիրքը գրելիս հեղինակն օգտվել է ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա աղբյուրներից: Այսպիսով՝աշխատությունը ներկայացնում է Մայր Տաճարի պատմությունն ու հատկապես ճարտարապետությունը՝ նախկինում կատարված ուսումնասիրությունների վերլուծությամբ և գնահատմամբ։ Հեղինակը հանդես է բերում ինքնուրույն մոտեցում, բայց նաև հենվում է նախորդ ուսումնասիրողների մի մասի կարծիքների վրա և եզրակացնում, որ Մայր Տաճարն ի սկզբանե խաչաձև–կենտրոնագմբեթ ճարտարապետական հորինվածքով կառույց է եղել:Մի քանի խոսքով ներկայացնեմ շնորհանդեսի մասին:

Այսպիսով՝ սույն թվականի հունիսի 6-ին Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ մենագրության շնորհանդեսն,որը համընկավ «Կաթուղիկէ Սուրբ Էջմիածնի» տոնի հետ:Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝պատմաբաններ, արվեստաբաններ,գրադարանային ոլորտի ներկայացուցիչներ,հոգևոր այրեր և այլք՝մասնակցելու այս գեղեցիկ ու յուրօրինակ հանդիսությանը: Բացումն իրականացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի կողմից իրականացրած տերունական աղոթքով:

Այստեղ ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի ու հրատարակչության տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանն,ով հակիրճ խոսեց մայր տաճարի պատմության մասին,բոլորին տեղափոխելով դրա հիմնադրման ժամանակաշրջան: Իր ելույթի վերջում նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, գրքի հեղինակին,ինչպես նաև ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսներից Վազգեն Առաջինի քարոզներից: Ելույթով հանդես եկավ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն,ով խոսելով գրքի կառուցվածքի մասին պատմեց նաև 2010 թվականին Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանում կազմակերպված արվեստի դասընթացների մասին,որտեղ արծարծվեց մայր տաճարի թեման: Ելույթ ունեցան նաև մայր տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանը,խոսելով կոթողի նշանակության ու դրա պատմության վերաբերյալ,ինչպես նաև Ազգային Ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը,ով անդրադարձավ հուշակոթողի ավանդույթների ու գրքի գեղարվեստական արժեքի մասին:

Ելույթ ունեցավ նաևՄայր Տաճարի որմնանկարների վերականգնման նախագծի հեղինակ տիար Արժանիկ Հովհաննիսյանն,ով իր օգնական Աշխեն Պապոյանի հետ միասին լեդ-էկրանի վրա ներկայացնելով վերականգնողական աշխատանքների ընթացքի մասին: Միջոցառման ընթացքում լեդ-էկրանով ներկայացրեցին նաև մայր տաճարի ճարտարապետական պատմության վերաբերյալ ու գրքից հատվածներ: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև գեղարվեստական մաս,որտեղ գեղեցիկ շարականների երգեցողությամբ հանդես եկավ Մայր տաճարի երգչախումբը, խմբավար և գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պողոսյանի խմբավարությամբ։ Այստեղ սրտի հայրենասիրական ու ոգեհունչ խոսքով հանդես եկավ,Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանն,ով իր խոսքում հետաքրքիր ու հայրենահունչ դրվագներ պատմեց իր կյանքից:

Միջոցառման վերջում ելույթ ունեցավ աշխատության հեղինակը՝Տեր Թովմա վրդապետ Խաչատրյանն,ով իր ելույթում երախտիքի խոսքեր ուղղեց գրքի հրատարակիչներին,շնորհանդեսի ու լույս ընծայողներին,հույս հայտնելով,որ մոտ ժամանակներս ընթերցողը հնարավորություն կունենա ընթերցել նաև նրա հերթական ու նոր գրքերը:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img