Չորեքշաբթի, 26 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Ստոլտենբերգն առաջակել Է հրավիրել Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի նիստ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կազմակերպության՝ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին առաջարկել Է անցկացնել Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի (ՌՆԽ) նիստ: Այդ մասին նա հայտնել Է Die Welt թերթին տված հարցազրույցում, որից հունիսի 7-ին մեջբերումներ Է անում DPA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կցանկանայի կրկին Ռուսաստանին հրավիրել մասնակցելու Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի նիստին»,- նշել Է գլխավոր քարտուղարը: «Մենք շատ թեմաներ ունենք քննարկման համար, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի մեր ընդհանուր շահերին»,- հավելել Է նա՝ ճշտելով, որ ՌՆԽ-ն չի գումարվում արդեն 19 ամիս: Դաշինքն, ինչպես գրում Է թերթը, Մոսկվային առաջարկել Է նոր նիստ անցկացնել ավելի քան մեկ տարի առաջ, սակայն դրական պատասխան չի հետեւել: «Գնդակն այժմ Ռուսաստանի կողմում Է»,- կարծում Է Ստոլտենբերգը:

Դրա հետ մեկտեղ նա նշել Է հնարավոր բանակցությունների կոնկրետ թեմաները: «Դրանց թվում Է, օրինակ, կարծիքների փոխանակությունը զորավարժությունների շուրջը՝ թերահասկացման եւ հնարավոր Էսկալացիայի կանխման նպատակով»,- ասել Է գլխավոր քարտուղարը: Քննարկման համար եւս մեկ հարց, նրա կարծաիքով, պետք Է դառնա կողմերից յուրաքանչյուրի ռազմական գործունեության «բավականաչափ թափանցիկությունը»՝ օդում եւ ծովում չկանխամտածված պատահարներից խուսափելու նպատակով:

«ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններն այժմ հասել են ցածրագույն կետին, որը մենք չենք իմացել սառը պատերազմի ավարտի ժամանակներից»,- արձանագրել Է Ստոլտենբերգը: «Երկխոսությունը լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցն Է»,- նշել Է նա՝ հավելելով, որ ՌՆԽ-ն հարմար ձեւաչափ Է դրա համար: «Երկու կողմերը նստում են նույն սեղանի շուրջը»,- եզրափակել Է գլխավոր քարտուղարը:

ՌՆԽ-ն ստեղծվել Է 2002 թվականին այն համաձայնությոնների շնորհիվ, որոնք ձեռք Էին բերվել Իտալիայի՝ Սիլվիո Բեռլուսկոնիի գլխավորած կառավարության միջնորդությամբ: Վերջին անգամ այդ ձեւաչափով հանդպումը տեղի Է ունեցել 2019 թվականի հուլիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img