Երկուշաբթի, 28 Ապրիլի, 2025
- Գովազդ -spot_img

ԱՄՆ Արեւմտեան Թեմի «Փոքրիկ Հրեշտակներ» Շաբաթօրեայ Դպրոցի 2020-2021 Ուսումնական Տարին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ


ՌԻՄԱ ԵՍԱՅԵԱՆ       

Դժուար է պատկերացնել անհատականութիւնն առանց ազգային լեզուի, մշակոյթի ու պատմութեան։ Այս առաքելութիւնն իր վրայ է վերցնում դպրոցն ու եկեղեցին։ Յատկապէս սփիւռքում հայոց հոգեւոր տաճարներն իրենց դռներն են բացում հայ մանուկների, պատանիների առջեւ՝ նպատակ ունենալու նրանց մէջ ներարկել հոգեւորը, ազգայինը, ինչը մարդուն տալիս է գիտակցութիւն եւ պապենական արմատներն ընկալելու փիլիսոփայութիւն։

ԱՄՆ Արեւմտեան թեմի բարեխնամ առաջնորդ, բարձրաշնորհ Տ. Յովնան արք․ Տէրտէրեանն իր մշտական հոգածութեան եւ խնամքի տակ է պահում հայկական շաբաթօրեայ վարժարանները, որոնց թիւը հասնում է շուրջ 20-ի ընդգրկելով 1500-ից աւելի աշակերտ։

Անցնող շրջանը լի էր դժուարութիւններով՝ կապուած համավարակի ու մեր հայրենիքի շուրջը ծաւալուած պատերազմի լարուածութեամբ։

«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցը, որը գործում է Առաջնորդանիստ Ս. Ղեւոնդեանց մայր տաճարի հովանու ներքոյ, նոյնպէս անցաւ այդ ծանր ճանապարհը։ ԱՄՆ արեւմտեան թեմի շաբաթօրեայ վարժարանների հոգեւոր տեսուչ եւ դպրոցի  տնօրէն բարեշնորհ Յովհաննէս սարկաւագ Գումրույեանի, ինչպէս նաեւ կրթօջախի բազմափորձ ուսուցիչների նուիրումով, ուսումնական տարին դարձաւ արդիւնաւէտ։

Հարկ է նշել, որ հաստատութիւնը յաղթահարեց նաեւ առցանց ուսուցման դժուարութիւնները՝ օգտագործելով ամենայայտնի ու տարածուած համացանցային յաւելուածները։ Վերջիններիս գործածութիւնը թոյլ տուեց դասաժամը դարձնել տեսանելի եւ օգտաշատ։ Տարին դարձաւ տօնական, երբ երկրորդ կիսամեակում դպրոցն իր դռները բացեց առկայ ուսուցման համար։ Անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումներն արուեցին, որպէսզի աշակերտներն ու ուսուցչական կազմը զերծ մնան հիւանդութեան տարածման անցանկալի հետեւանքներից։ Կրթօջախը նորից լցուեց մեր հայ մանուկների հնչուն ձայնով, կարծես նորից վերածնուեց՝ ուրախ երանգ հաղորդելով ուսումնական պրոցեսին։ Իսկ այն աշակերտները, ովքեր ինչ-ինչ պատճառներով նախընտրեցին առցանց ուսուցումը, հաստատութիւնը նրանց  եւս դասընթացին մասնակցելու  հնարաւորութիւն ընձեռեց։

Ճիշտ է, տարին անսովոր սկիզբ եւ աւարտ ունեցաւ, բայց իրաւամբ կարելի ասել, որ պատուով արուեց ամեն ինչ. անգամ կազմակերպուեց առցանց հանդիպումներ առաջնորդ Յովնան սրբազանի, գիտակրթական յանձնախմբի ատենապետ դոկտոր Էլլի Անդրէասեանի հետ։ Մեծ եղեռնին նուիրուած յիշատակութեան ընթացքում նախորդ, ուսումնական տարուայ շրջանաւարտներին տրուեցին աւարտական վկայագրեր։ Որպէս յաւելում, այդ օրն այնքանով էր խորհրդանշական, որ սաները նահատակուած սրբերի առաջ լուռ երդում տուեցին երբեք չմոռանալ մայրենին, միշտ հաւատարիմ լինել ազգային արժէքներին ու հայրենիքին։

Ուսումնական տարեշրջանը վերջացաւ 2021 թ․-ի յունիսի 6-ին։ Աւարտական դասարանի սաները հաւաքուել էին հարազատ դարձաց Ս․ Ղեւոնդեանց մայր տաճարում, մասնակցելու Ս․ Պատարագի։ Քարոզից առաջ առաջնորդ Յովնան Սրբազանը շնորհաւորեց աւարտական 6-րդ դասարանի սաներին։ Ապա օրուայ պատարագիչ, Գուգարաց թեմի նորանշանակ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Յովնան եպս․ Յակոբեանի հետ կատարեցին շրջանաւարտների օրհնութեան կարգ եւ վկայականների բաշխում։

Լիայոյս ենք, որ նոր տարեշրջանում կրկին կը բացուեն «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցի հիւրընկալ դռները առկայ ուսուցման համար, եւ մեր հայ մանուկները հնարաւորութիւն կ՛ունենան շարունակել կրթուելու, մասնակիցը եւ ականատեսը  լինելու մեր հայ մշակոյթի, ոսկեղենիկ մայրենիի ու մեր հայրենիքի բարգավաճմանն ու երազած ապագային։

2021-22 ուս․ տարուայ ընդունելութիւնն սկսուելու է յուլիսից, իսկ դասերը մեկնարկելու են սեպտեմբերի 11-ին։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img