Չորեքշաբթի, 26 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

ԱՄՆ-ն հայ-ադրբեջանական սահմանի տեղաշարժերը համարում է սադրիչ քայլ և հորդորում վերադառնալ ելման դիրքեր

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանների երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, այդ թվում և Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորների գերեվարման և ականային պայթյունի հետևանքով ադրբեջանցի երկու լրագրողի մահվան առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բաքվում լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի  պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շատ մարդկանց կյանք է խլել, և մենք մտահոգված ենք, որ սահմանային իրավիճակը կարող է ավելի լարվել: Կոչ ենք անում կողմերին այս միջադեպերը լուծել հրատապ ու խաղաղ կերպով: Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի չդեմարկացված հատվածներում ցանկացած շարժ համարում է սադրիչ և ոչ անհրաժեշտ: Մերժում ենք սահմանի դեմարկացիայի համար ուժի կիրառումն ու կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ նախկին դիրքեր, դադարեցնել չդեմարկացված սահմանի ռազմական ամրացումներն ու ականապատումները»,- հայտարարել է Ռիքերը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման: «ԱՄՆ-ը շարունակելու է աշխատանքը միջազգային հումանիտար կազմակերպությունների, ինչպես նաև մեր դաշնակիցների ու գործընկերների հետ՝ հանուն տարածաշրջանային կարիքների ապահովման: Սակայն միայն հակամարտության խաղաղ կարգավորման միջոցով է հնարավոր Հարավային Կովկասի ժողովուրդների իրական բարգավաճումն ու բարօրությունը»,- ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի 3պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img