Շաբաթ, 19 Ապրիլի, 2025
- Գովազդ -spot_img

Ֆիլիպ Ռիքերը հույս է հայտնել, որ Հայաստանում առաջիկա ընտրությունները կանցնեն ժողովրդավար, ազատ ու արդար

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։

Ռուստամ Բադասյանը ողջունել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցը  Հայաստան և նշել, որ այն ցույց է տալիս երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցությունն ու վերահաստատում Հայաստանում ժողովրդավարական ուժեղ ինստիտուտներ կառուցելուն ուղղված հանձնառությունը։

Նախարարի պաշտոնակատարն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ բարեփոխումների հայկական օրակարգին՝ հակակոռուպցիոն, դատական և ոստիկանության բարեփոխումներին աջակցելու համար, շնորհակալություն հայտնել դեսպան Թրեյսիին գերազանց առաջնորդության համար, ինչպես նաև կարևորել ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի  և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունը:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, կարևորել Հայաստանի արդարադատության նախարարության հետ համագործակցությունը օրենքի գերակայության ամրապնդման հարցում և նշել, որ Երևան է ժամանել երկրի մարտահրավերներին ծանոթանալու համար, որոնք առաջացել են՝ պայմանավորված 2020 թվականի համավարակով ու Հայաստանի համար ողբերգական իրադարձություններով։

Զրույցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան տպավորիչ է համարել 2018 թվականին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հույս հայտնել, որ առաջիկա ընտրությունները ևս կանցնեն ժողովրդավար, ազատ ու արդար

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի, ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ Կառավարության ռազմավարությունների իրականացմանը, մասնավորապես՝ դատավորների բարեվարքության ստուգման համար ներդրված մեխանիզմներին, հակակոռուպցիոն ուժեղ ինստիտուտների ստեղծմանը, ինչպես նաև ոստիկանության բարեփոխումների շրջանակում Ներքին գործերի նախարարության ու Պարեկային ծառայության ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը պահպանելուն ու ընդլայնելուն ուղղված երկու երկրների կառավարությունների հանձնառությունը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img