Այսօր Բաքվի Յասամալի շրջանի դատարանում շարունակվել է լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանի նկատմամբ հարուցված շինծու գործով դատավարությունը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավոր Էլբեյ Ալլահվերդիևը հրապարակել է դատավճիռը․ Էուլջեքչյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, գրում է Factor.am-ը։
Ավելի վաղ կայացած նիստում նման պատժաչափ էր սահմանել մեղադրող դատախազը, իսկ Վիգեն Էուլջեքչյանը դատարանին խնդրել էր արդարացնել իրեն։ Ազատազրկման 5 տարին հայ ռազմագերին անցկացնելու է բանտում, մնացյալ մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։