«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայաստան» դաշինքից: Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր:ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 14-ին հայտարարություն էր տարածել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր աջակցությունը հայտնելով «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: