Երեքշաբթի, 25 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Ժնևում Պուտին-Բայդեն հանդիպմանը զուգընթաց ցուցարարները պահանջել են դատապարտել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանը զուգընթաց, որը մեկնարկել է հունիսի 16-ին «La Grange» վիլլայում, հայ և շվեյցարացի քաղաքական գործիչներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ հավաքվել են վիլլայի դիմացի հրապարակում և գերտերությունների ղեկավարներից պահանջել  գործնական քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, հորդորել դատապարտել Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի դեմ ակնհայտ ագրեսիան:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը, որը մասնակցել է ցույցին, ասաց՝ շվեյցարական կառավարության ներկայացուցիչներն անդրադարձել են Բայդենի՝ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու փաստին և նշել, որ միջազգային հանրությունը սպասում է հետագա գործնական քայլերի:

Ցուցարարները բարձրաձայնել են Արցախյան 44-օրյա պատերազմի արհավիրքների մասին՝ նշելով, որ Արցախը մարդկային, տարածքային, ինչպես նաև մշակութային արժեքներ է կորցրել, իսկ Ադրբեջանը շարունակում է ագրեսիա դրսևորել և՛ Հայաստանի, և՛ Արցախի ժողովուրդների հանդեպ՝ սպառնալով նրանց անվտանգությանը: Այդ է փաստում մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի՝ տարբեր ուղղություններով Հայաստանի սուվերեն տարածք ներթափանցումը: Ցուցարարները գերտերությունների ղեկավարներին կոչ են արել այցելել Ժնևում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձան, չմոռանալ պատմությունը, քանի որ կրկնության վտանգ կա: «Նրանք նշեցին, որ ոչ ոք չի ցանկանա երկրորդ հուշարձան կառուցել, բայց փաստ է, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ունենք հազարավոր զոհեր, անօթևաններ, փախստականներ, կորսված տարածքներ: Սկսվել է նաև մշակութային արժեքների ոչնչացման փուլ»,-պատմեց Անի Գասպարյանն ու հավելեց, որ ակցիայի մասնակիցներից մեկն իր ելույթում անդրադարձել է հայ գերիներին՝ հիշեցնելով, որ պատերազմի ավարտից մոտ յոթ ամիս անց Ադրբեջանի բանտերում շարունակում է մնալ մոտ 200 հայ գերի, և Բաքուն համառորեն չի համաձայնում նրանց վերադարձնել Հայաստան:

Ժնևի քաղաքական իշխանությունները դիմել են Շվեյցարիայի դաշնային խորհրդին՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի  հանդեպ ցուցաբերած ագրեսիան:

Նրանք հիշեցրել են, որ դեռ 2020-ի նոյեմբերին Ժնևի իշխանությունները դիմում են ներկայացրել Շվեյցարիայի Դաշնության ֆեդերալ խորհրդին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ՝ չնայած որոշ գործիչներ դիմումին լռությամբ են արձագանքել՝ առաջնային համարելով Շվեյցարիայի չեզոք դիրքորոշումը՝ կարևորելով երկրի և Ադրբեջանի տնտեսական շահերը:

«Շվեյցարիան, լինելով խաղաղության այն հարթակը, որտեղ հանդիպում են գերտերությունների նախագահները, պետք է ունենա այն դերը, որի շնորհիվ կկարողանանք պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-շեշտել են ցուցարարները:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img