Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ բանակցությունները լավ են անցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պուտինը այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ:
Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ջո Բայդենի հետ քննարկվել է ռազմավարական կայունությունը, առևտրային հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունն ու կիբերանվտանգությունը:
«Մոտավորապես, հավանաբար, բոլորին հայտնի են թեմաները՝ ռազմավարական կայունություն, կիբերանվտանգություն, տարածաշրջանային հակամարտություններ, առեւտրային հարաբերություններ: Այո, խոսել ենք Արկտիկայում համագործակցության մասին», — ասել է Պուտինը:
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի նեղ եւ ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ընդհանուր առմամբ 4,5 ժամ ՝ ներառյալ ընդմիջումը: