Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Զոհվածների ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն։