Եվրամիության խորհուրդն ԱՄՆ-ն ավելացրել Է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիների համար Միության պետությունները պետք Է բացեն համավարակի պատճառով փակված սահմանները: Այդ մասին ասված ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը հունիսի 18-ին տարածվել Է Բրյուսելում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԵՄ ոչ Էական ուղեւորությունների ժամանակավոր սահմանափակումների աստիճանական վերացման հանձնարարականներին համապատասխան վերանայումից հետո ԵՄ-ի խորհուրդը նորացրել Է այն երկրների, հատուկ վարչական շրջանների եւ այլ կազմավորումների ու տարածքային մարմինների ցանկը, որոնց նկատմամբ պետք Է հանվեն ուղեւորությունների սահմանափակումները: 2021 թվականի հունիսի 18-ից անդամ պետությունները պետք Է աստիճանաբար վերացնեն արտաքին սամաններին ուղեւորությունների սահմանափակումները հետեւյալ երրորդ երկրների՝ Ալբանիայի, Ավստրալիայի, Իսրայելի, Ճապոնիայի, Լիբանանի, Նոր Զելանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռուանդայի, Սերբիայի, Սինգապուրի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, ԱՄՆ-ի, Չինաստանի բնակիչների համար, նշված Է այնտեղ:
Ըստ որում Խորհուրդը հերթական անգամ ընդգծում Է, որ ՉԺՀ-ի համար սահմանները կբացվեն սոսկ այն ժամանակ, երբ վերջինս սահմանները կբացի Եվրամիության համար: