«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը հունիսի 20-ին տիկնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի հետ քվեարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծառուկյանն ու տիկինն իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին Առինջ համայնքի 29/29 ընտրատեղամասում: «Հանուն անվտանգ հայրենիքի և հզոր պետության». այսպես է վերնագրված Ծառուկյանի քվեարկության վերաբերյալ տեսանյութը:
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։