Ժամը 11.00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 12,2 տոկոս. քվեարկությանը մասնակցել է 316 հազար 291 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ փոխնախագահ Լաուրա Գալստյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ ընտրություններին (2018-ի դեկտեմբեր) ժԺամը 11:00-ի դրությամբ քվեարկել էր 201 հազար 250 ընտրող, որը կազմում է ընդհանուր ընտրողների 7.76 տոկոսը: