Կիրակի, 15 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

«Գաւառ»ը Լուսարձակի Տակ – 25 – Պուշկինոն Որպես Բիզնես Ծրագիր․ Սփյուռքահայերի Օրինակը Կարող Է Վարակիչ Լինել

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

«Գաւառ»ը Լուսարձակի Տակ բաժինի մեր նախորդ հրապարակումով, Լոռու մարզի Պուշկինո համայնքի մասին խոսելու առթի ունեցել ենք։ Վստահաբար մեր ընթերցողները հիշում են Պուշկինոյի գյուղի մասին հրապարակումը, որտեղ ներկայացրել ենք գյուղի պատմությունը, առօրյան, մարդկանց կենսակերպը, զբաղվածությունը և այլն։ Այս հոդվածում կխոսենք Պուշկինո համայնքի բիզնես հնարավորությունների ու ներուժի մասին։ Կխոսենք, թե ինչպես կարելի է սեփական հաջողված բիզնեսով օրինակ ծառայել մյուսների համար։ Պուշկինոյում մարդիկ հիմնականում ապրում են անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ վաստակած գումարներով։  

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է, որն ապահովում է Համախառն ներքին արդյունքի (Gross domestic product — GDP) շուրջ 15 %-ը։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 97 %-ը ապահովում են շուրջ 317 հազար գյուղացիական տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում միջին հաշվով 1.48 հա հողատարածք։ Հանրապետության աշխատանքային ուժի  31.3% ընդգրկված է գյուղատնտեսության ոլորտում։

Հայաստանի կառավարության կողմից առաջնային համարվող տնտեսության ճյուղերի և ծրագրերի սահմանումը կատարվել է պետական քաղաքականությունների և ծրագրերի փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա:  ՀՀ կառավարությունը սահմանել է տնտեսության գերակա մի քանի ուղղություն՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ։

Կորոնավիրուսային համավարակը, սակայն, ցույց տվեց գերակա ուղղություններից, օրինակ, զբոսաշրջությունը կարող է կտրուկ անկում ապրել և շատ դժվարությամբ վերականգնվել։ Իսկ ահա գյուղատնետսությունը ցանկացած ֆորսմաժորային իրավիճակում արդարացնում է իրեն ու ապահովում երկրում պարենային անվտանգությունն ու քաղաքացիները պահանջները։

Հայաստանը գյուղատնտեսության համար բավական մեծ ներուժ ունեցող երկիր է, որը սակայն ամբողջությամբ իրացված չէ։ Գյուղատնտեսության տեսանկյունից բավականին հարմար է Լոռու մարզը՝ սաղաթրախիտ անտառներ, ջուր, խոնավություն, արոտավայրեր։

Որպես ապացույց ուզում եմ ներկայացնել մի լիբանանահայի պատմությունը, ով տեղաբանակ իր ընկերոջ հետ երկու տարի առաջ ընդամենը երկու կով եւ մեկ հորթ գնելով այսօր՝ այլ ընկերների հետ գործակցաբար Պուշկինո գյուղում հիմնել են մեծ ագարակ և մշակաբույսերի արտադրություն, որը զարգանալու ու աճելու մեծ նախադրյալներ ունի։

Ամեն ինչ սկսվեց լիբանանահայ Սևակ Հակոբյանի՝ Լոռու մարզի Պուշկինո համայնք այցելությունից։ Ծանոթանալով տեղանքին, առավելություններին, ռեսուսրներին, Հակոբյանը հասկացավ, որ բիզնես ծրագրի տեսանկյունից բավական հարմար վայր է Պուշկինոն։

Արոտավայրերը կան, ջուրը կա, բերրի հողատարածքները կան։ Էլ ի՞նչ է հարկավոր ագարակ ստեղծելու ու այն զարգացնելու համար։ Վերջինս իր լիբանանահայ ընկերների՝ Արա Գոյունյանի եւ Սամուել Բասմաջյանի հետ որոշում են գնել խոշոր և մանր եղջերավոր անասուններ՝ կովեր, ոչխարներ, թռչնազգիներ՝ սագեր, բադեր, հողատարածքներ՝ մշակաբույսեր աճեցնելու եւ այգիներ հաստատելու  համար և սկսել բիզնես Պուշկինոյում՝ Հայաստանի ինչ-որ չափով լքված դրախտավայրում։ Համաձայնեք՝ հրաշալի գաղափար է։

Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որի արտադրանքի պահանջարկը մշտապես կա, թե՛ խաղաղության, թե՛ համավարակների, թե՛ պատերազմների և թե՛ այլ արհավիրքների ժամանակ։ Սփյուռքահայ ներդրողները սա լավ են հասկանում։

Ինչպես նշեցի, ամեն ինչ սկսվել է ընդամենը երկու կով եւ մեկ հորթ գնելուց, որը երկու տարի հետո դարձած էր 12 հատ։ Կովերի բազմացումը երկու տարվա ընթացքում տեղի է ունեցել ոչ միայն բնական ճանապարհով, այլև՝ ձեռք է բերվել կաթնամթերքի վաճառքից ստացված գումարով։

Սևակ Հակոբյանը նշում է՝ ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է իրականացնել։ Միայն հարկավոր է հստակ տեսլական, գործի հանդեպ հավատք, աշխատասիրություն եւ ջանք։ Լիբանանահայերը Պուշկինոյում աշխատում են տեղաբնակներից մեկի՝ Արտակի Անտոնեանի հետ, ով ևս բավական խանդավառ է այս բիզնես ծրագրով։ Հենց նրա շնորհիվ է, որ երկու կով եւ մեկ հորթը երկու տարի հետո դարձել է 12 և դեռ շարունակում է աճել ու զարգանալ։ Այս պահին կենդանիների թիվը ավելացել է շնորհիվ հավելյալ կազմակերպված ու նպատակադրված ներդրումի։ Այս առիթով, Սևակ Հակոբյանը նաև շնորհակալ է իր ամերիկաբնակ ընկերներին՝ Արա Գասապեանին օգտակար խորհուրդների և Ներսես Պապայանին՝ ազնիվ ձևով նեցուկ լինելու համար։

Սփյուռքահայերը նախատեսում են գյուղատնտեսական այլ ոլորտներում ևս ներդրումներ կատարել Պուշկինոյում։ Սփյուռքահայ գործարարները բիզնեսի հաշվապահական հատվածը վստահել են մոտակա Վանաձորում գործող «Բալանս» հաշվապահական գրասենյակին, որն իր տարիների աշխատանքով ապացուցել է պրոֆեսիոնալ գործելաոճն ու որակը։ Իրավաբանական խորհրդածության համար ընտրել են աշխատել փաստաբան Արամ Խաչատրյանի հետ, ում օգնությամբ գրանցել են երկու ընկերություններ՝ «Ֆրեշ Ֆարմս» և «Գրին Փրոփերթիս»։

Պուշկինոյի գյուղապետ Սուրեն Ավետիսյանը բարձր է գնահատում սփյուռքահայերի կողմից կատարվող ներդրումները իրենց համայնքում։ Սևակ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ նա խորին շնորհակալություն հայտնեց, որ ներդրումների համար ընտրել են հենց իրենց գյուղը և վստահեցրեց՝ գյուղում ներդրումները կարող են բավական բարենպաստ լինել ու խթանել գյուղական կյանքի զարգացմանը։

Քանի առիթը կար, Պուշկինոյի վարչական ղեկավար Սուրեն Ավետիսյանը մեզ ցույց տվեց գյուղապետարանի մասնաշենքը, որը կարելի է ասել կիսաքանդ վիճակում էր, վերանորոգման կարիք ուներ։ Վարչակազմի ղեկավարի խոսքով՝ գյուղում մարդիկ ապրում են հիմնականում ագարակների մշակմամբ։

Հարցին՝ ինչ ներուժ ունի համայնքը ներդրումներ առումով, որպեսզի մարդիկ գան գումար դնեն, բիզնես սկսեն, գյուղին օգուտ տան, աշխատատեղեր բացվեն և այլն, պարոն Ավետիսյանը պատասխանեց՝ հիմնական ներդրումային ոլորտը գյուղատնտեսությունն ու որոշ չափով նաև զբոսաշրջությունն է։ Ավետիսյանը նշում է, որ գյուղացիների համար լավ կլինի, եթե կաթի մթերման արժեքը փոքր-ինչ բարձրանա ու մարդիկ կարողանան կաթը ավելի բարձր գնով հանձնել մթերող կազմակերպություններին։

«120 դրամով կաթ ենք հանձնում։ Մի կերպ ապրում  ենք։ Հիմնականում մասնավոր ընկերությունների ենք հանձնում։ Այստեղ մարդիկ վատ են ապրում։ Բակերում վարունգ, լոլիկ են աճեցնում, դրանով ապրում։ Բայց գյուղը շատ լավ հողեր ունի, բերրի։ Իսկ զբոսաշրջային տեսանկյունից կարող եմ ասել, որ գյուղում մոտ 10 հյուրատուն կա։ Գյուղը լավ բնություն ունի։ Ուրախ կլինենք, որ դրսից գան ներդրում անեն, էլի հյուրատներ ստեղծվեն, լավ կլինի»,- նշեց վարչակազմի ղեկավարը։

Սուրեն Ավետիսյանի խոսքով՝ վերջին տարիներին  գյուղում լուսավորությունն է ավելացվել, մշտական ջուր ունեն, որը նախկինում չկար։ Համայնքների խոշորացումից հետո Պուշկինոն ներառվել է Գյուլագարակ համայնքի մեջ։ Վարչակազմի ղեկավարն ասում է, որ պետական աջակցություն որոշակիորեն ունեն, օգնում են գյուղին՝ թե՛ պետական մակարդակով, թե՛ բարերարների միջոցով։ Իսկ սփյուռքահայերի կողմից կատարվող ներդրումները հավելյալ խթան կրնան հանդիսանալ գյուղը զարգացնելու ու ավելի ճանաչելի դարձնելու, աշխատատեղեր ստեղծելու գործում։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img