Ուրբաթ, 14 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Նաիրա Զոհրաբյանը Եվրոպային կոչ է արել կասեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը կրկին խոսել է հայ ռազմագերիների խնդրի մասին, կոչ անելով Եվրոպայի Խորհրդին անհետևանք  հայտարարություններից անցնել կոնկրետ քայլերի։ Զոհրաբյանը կոչ է արել Եվրոպայի խորհրդին կասեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորություններն ու կալանք դնել Ալիեւի ընտանիքի եւ այդ երկրի քաղաքական էլիտայի եվրոպական բանկային հաշվիների վրա։ Նա ընդգծել է, որ միայն կոշտ պատժամիջոցներով է հնարավոր հասնել հայ ռազմագերիների խնդրի լուծման։

«Հատկապես այսօր, երբ Եվրոպայում ատելությունն ու անհանդուրժողականությունը դարձել են լուրջ խնդիր և քաղաքական գործիչները մեծ պատասխանատվություն ունեն քաղաքական մշակույթը պոպուլիզմից, ստից, մանիպուլյացիաներից եւ քաղաքական հակառակորդների դեմ պայքարում անընդունելի գործիքներից  զերծ պահելու համար, մեր այսօրվա քննարկումը առավել քան ակտուալ է։ Այո, քաղաքական գործիչը պետք է ունենա մանդատ՝ ազատորեն իրականացնելու խոսքի իր իրավունքը, ինչը, սակայն, չի կարող որեւէ կարմիր գծեր չունենալ։ Երբ Ադրբեջանի նախագահը հայերին անվանում է ստախոսներ եւ ասում է՝ 30 տարի Արցախը եղել է հրեշների, վայրի գազանների եւ շակալների ձեռքում, երբ հայտարարում է, թե հայերին Արցախից վռնդելու է շների պես, երբ Բաքվի պղծության պուրակում, որտեղ հայ զինվորների նվսատացնող մանեկեններն են, այդ երկրի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները դպրոցականների համար էքսկուրսիա են անում ու նրանց սնում ատելությամբ, ես առավել քան վստահ եմ, որ ռասիզմը եւ հայաֆոբիան չի կարող խոսքի ազատություն համարվել ու պիտի կանխվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ եթե եվրոպական կառույցը կոնկրետ պատժամիջոցներ չկիրառի այդ երկրի հանդեպ, ապա մեծ մտավախություն կա, որ բազմաթիվ հայ մայրեր այդպես էլ չեն գրկի իրենց որդիներին։

«Նորից եմ հարցնում՝ ինչո՞ւ չեք կասեցնում ադրբեջանական պատվիրակության ձայնի իրավունքը, նորից եմ հարցնում՝ ինչո՞ւ չեք պահանջում միջազգային կառույցներից կալանք դնել Ալիեւի ընտանիքի եւ նրա կլանի եվրոպական բանկային հաշվիների վրա։  Ես խոսել եմ երկու շաբաթ առաջ հայրենիք վերադարձած տղաների հետ։ Բաքվի բանտում նրանք տեսել են դժոխքը, նրանք եղել են դժոխքում։  Ադրբեջանին կոչերով եւ հորդորներով դիմելն այլեւս անիմաստ է։ Եվ ես նորից և ամեն օր կոչ եմ անելու կոնկրետ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ այլապես, Ադրբեջանը կարող է դառնալ Եվրոպայի ու եվրոպական արժեքների վերջին գերեզմանափորը»,-նշել է նա: 

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img