Շաբաթ, 7 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց եւ մարդասպան սերունդ. Նաիրա Զոհրաբյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ԵԽԽՎ-ում քննարկվել է մեդիա ազատության եւ քաղաքացու ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է fake news-երով ատելության, թշնամանքի քարոզով հանրային կարծիքը մանիպուլացնելու մասին, որպես օրինակ բերելով ԵԽ անդամ Ադրբեջանը, որտեղ հայի հանդեպ ատելության եւ թշնամանքի տարածման առաջնագծում ադրբեջանական մեդիան էր։

Զոհրաբյանը  կոչ է արել շատ ավելի խիստ օրենսդրական կարգավորումներ սահմանել ԵԽ անդամ երկրներում fake news-երով ատելության եւ թշնամանքի տոտալ քարոզի համար՝ ատելությունն ու ազգամիջյան թշնամանքի հրահրումը համարելով Եվրոպայի լրջագույն մարտահրավերներից  մեկը։

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է.    

«Հարգելի գործընկերներ,

Այսօր մենք անչափ կարեւոր զեկույց ենք քննարկում՝ լրատվամիջոցների ազատության եւ քաղաքացու՝ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին։

Այո, տեղեկատվական մեր աշխարհում լրատվամիջոցը շատ դեպքերում ավելին է, քան ամենահզոր զենքը։

Եւ ահա եվրոպական մեր ընտանիքում կա մի երկիր, որի լրատվական դաշտի ամենահպանցիկ մոնիթորինգ անգամ զարհուրելի է։ Երբ այդ երկրի՝ Ադրբեջանի ղեկավարը խոսում է արցախյան վերջին պատերազմում իրենց հաղթանակի պատճառների մասին ու նշում, որ իրենք հաղթել են, որովհետեւ կարողացել են կրթել հայի հանդեպ ատելությամբ եւ թշնամանքով մեծացած սերունդ, նա ճիշտ է եւ այդ գործում իրենց անուրանալի ավանդն են ունեցել ադրբեջանական մեդիաները, որոնք քարոզել եւ շարունակում են քարոզել հայատյացություն, բռնություն,  ատելություն  եւ կեղծիք։

Երբ ադրբեջանցի քաղաքական գործիչը հայտարարում է, որ հային պետք է սպանել Ղարաբաղում եւ ադրբեջանական ողջ մեդիա ռեսուրսը դա տարածում է, երբ 13-ամյա ադրբեջանուհին հայտարարում է, որ ինքը ուզում է դառնալ դիպուկահար, որ հային սպանի եւ դա դառնում է այդ երկրի մեդիայի թոփ թեման, մենք ունենում ենք այն զարհուրելի պատկերը, ինչը ունեցանք 44-օրյա արյունալի պատերազմի ժամանակ ու նաեւ հետո՝ վայրագություններ, սուտ, կեղծիք եւ լրատվական մանիուպլյացիաներ։    

Այս օրերին Ադրբեջանում ընթանում է հայ զինվորների դատավարությունը, որոնց Ադրբեջանը ներկայացնում է որպես ահաբեկիչներ եւ դիվերսանտներ ու ադրբեջանական ողջ մեդիան լցված է այդ անբարո դատական նիստերի կեղծիքն ու ապատեղեկատվություն տարածելով, ու հիմա մենք ի՞նչ ճշգրիտ տեղեկատվության եւ հասարակությանը fake news-ից պաշտպանելու  մասին ենք խոսում։ Այսօր, ազատ լրատվական հոսքերի մեր օրերում, եթե մենք չկարողանանք պաշտպանել մեր հասարակությունները fake news-երից, որոնք հատկապես տոտալիտար երկրներում հասարակությունները սնում են ռասիզմով, անհանդուրժողականությամբ եւ ստով, արդյունքում մենք ստանալու ենք Ադրբեջան, որտեղ մեդիա դաշտն ամեն օր ողողված է հայ ռազմագերիներին խոշտանգող եւ նվաստացնող տեսանյութերով եւ այդ ամենը ողջունող  հանրային կարծիքով»։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img