Հինգշաբթի, 30 Մայիսի, 2024
- Գովազդ -spot_img

Պանթեոնի ամենաավագը և ամենակրտսերը. Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ-ցուցադրություն՝ նվիրված Պետրոս Դուրյանին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:

Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլորտներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:Խոսենք հայ գրականության մասին: Հայ գրականությունն ունի դարերի պատմություն,որը ըստ գրականագետների ու պատմաբանների բաժանվում է մի քանի ժամանակաշրջանի: Խոսենք սիրված հայ դրամատուրգ ու բանաստեղծներիցՊետրոս Դուրյանի մասին:Եվ ահա այս տարի մեր երկրի մշակույթի համար հոբելյանական է:

Ազգովի նշում ենք նրա ծննդյան 170-րդ տարելիցը:Մեծանուն բանաստեղծը ծնվել է 1851 թվականին Կոստանդինոպոլսի Սկյուտար թաղամասում:Հեղինակ է մի շարք ստեղծագործություններից,որոնցից մեզ է հասել  39 անուն աշխատություն:Հասկանալի պատճառներով մեծ ու բազմամարդ միջոցառումներ նախատեսված չեն լինելու: Խոսենք մի շատ հետաքրքիր ու շատ հետաքրքիր միջոցառման մասին, որը տեղի ունեցավ սույն թվականի հունիսի 22-ին հայ արվեստասեր ու գրքասեր հասարակության սիրված օջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում:Սա կազմակերպել էին սիրված գրքօջախի Սպասարկման բաժնի գիտական և մամուլի ընթերցասրահի ի դեմս վարիչ Արևիկ Զախարյանի կողմից:

Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ գրականագետներ, արվեստագետներ ու ընթերցասեր հասարակություն՝ մասնակցելու  այս հայրենանվեր միջոցառմանը: Ցուցադրությանը ներկայացված էին մեծանուն բանաստեղծին նվիրված թերթային ու ամսագրային հոդվածներ, նրա մասին գրքեր, Դուրյանի աշխատություններից,ձեռագրերից և այլն: Ցուցահանդեսը ներկայացրեց և բացման խոսք ասաց Արևիկ Զախարյանը։

Դասախոսություն-ելույթով հանդես եկավ սիրված մտավորական Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը՝բանաստեղծին ներկայացնելով և որպես դրամատուրգ, և որպես քնարերգու։ Դուրյանի կյանքի և ստեղծագործությունների մասին խոսելով նա նշեց, որ Գրականության ու Արվեստի Թանգարանում պահվում են Դուրյանի ձեռագրերը, իր ձեռքով նկարազարդած տետրակները, որոնք հեղինակը երազել է ժողովածուների տեսքով տպագրված տեսնել։ Թանգարանում Դուրյանի ձեռագրերը ներկայացված են մշտական ցուցադրության։

Սիրված մտավորականը պատմեց, թե ինչպես է Գրականության և արվեստի թանգարանում 40 տարուց ավել պահվող Պետրոս Դուրյանի մասունքն ամփոփել Երևանի Կոմիտասի անվան պանթեոնի հուշապատի մեջ… Իր ելույթի ընթացքում նա ներկայացրեց նաև թանգարանից բերված Պետրոս Դուրյանի ձեռագրերն,որոնք ներկայացված էին առանձին տետրերում։Ամփոփելով իր ելույթը նա հույս հայտնեց,որ գրադարանում ու գրականության և արվեստի թանգարանում նմանատիպ  հանդիպումները այսուհետ կլինեն շարունակելի՝ընթերցասեր ու արվեստասեր հասարակությանը ներկայացնելու հայ գրականության բոլոր նվիրյալների հետ:Միջոցառումը տեղի ունեցավ հարց ու պատասխանի և քննարկման առողջ մթնոլորտում: Նշենք,որ ցուցադրությունը բաց կլինի մեկ շաբաթ։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուկյան էջի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img