Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի (1874 – 1965) վրձնած նկարը հունիսի 23-ին Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել Է 1,8 միլիոն դոլարով: Այդ մասին հաղորդվում Է Phillips աճուրդային տան կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աճուրդային տան մասնագետների խոսքով՝ նկարն ստեղծվել Է 1921 թվականի ամռանը: 76 x 63,3 սանտիմետր չեփերով կտավում պատկերված են անտառ եւ ջրով խանդակ Անգլիայի ոչ մեծ քաղաքի մերձակայքում: Լոտի գնահատման արժեքը կազմել Է 1,5 միլիոն դոլարից մինչեւ 2 միլիոն դոլար: Կտավն ավելի վաղ եղել Է հույն ձեռնարկիչ Արիստոտել Օնասիսի (1906 – 1975) հավածաքուի մասը:
Մարտ ամսին Լոնդոնում Christie՚s աճուրդային տան կազմակերպած աճուրդում 11,6 միլիոն դոլարով վաճառվել Է Չերչիլի մի այլ նկար: Այն վաճառքի Էր հանել ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին: Չերչիլը գեղանկարչությամբ Է հրապուրվել, երբ 40 տարեկանն անց Էր, եւ հասցրել Է իր իր կյանքի ընթացքում ստեղծել 540 կտավ: Գործերի մեծ մասը գտնվում Է մասնավոր հավաքածուներում կամ պատկանում Է նրա հետնորդներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: