«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հետախուզվողների ակտիվները բռնագրավվելու են, տեղեկացնում է Yenisafak թերթը` հղում անելով իր աղբյուրներին:
Թուրքական դատարանը հունիսի 24–ին որոշել է հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով արդարադատությունից թաքնվող 12 կասկածյալների ակտիվները բռնագանձել, այդ թվում FETO ահաբեկչական կազմակերպության ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենինը, եթե նրանք չվերադառնան երկիր։
Իր միջանկյալ որոշման մեջ Ստամբուլի դատարանը թերթերին հրահանգել է այդ մասին հայտարարություններ հրապարակել:
Հայտարարություններով արդարադատությունից թաքնվողներին պետք է տեղեկացնեն, որ նրանք 15 օր ունեն վերադառնալու համար:
Արդարադատությունից թաքնվողների թվում են FETO-ի ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը, նախկին դատախազ Զեքերիա Օզը, Ադեմ Յավուզ Արսլանը, Քոսգուն Չաքարը, Խալիլ Իբրահիմ Կոջան, Մեհմեթ Ակիֆ Յիլմազը, Ֆարուք Մերկանը, Մեթին Կանբայը, Օմեր Ֆարուք Քարտինը, Սերքան Անգար Յուլմազը և Յուլմազունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի սպանության գործով դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ոստիկանության 3 նախկին բարձրաստիճան աշխատակիցների: