Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանությունները խիստ սահմանափակող միջոցներ են սահմանել Սիդնեյի չորս կենտրոնական շրջաններում՝ համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով: Այս մասին ուրբաթ լրագրողների համար առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է տարածաշրջանի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ տարածաշրջանային կառավարության ղեկավարի՝ «Սիդնեյի չորս շրջան կարանտինում կլինեն, երբ մայրաքաղաքում վարակվածների թիվն օրական ավելանա 22-ով՝ հասնելով 65-ի»: «Սիդնեյի չորս թաղամասերի բնակիչները պետք է մնան տանը՝ լքելով իրենց տները միայն անհրաժեշտության դեպքում»,- ասել է Բերեջիքլյանը: Վարչապետը նաեւ նշել է, որ նրանք, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են նշված թաղամասերում պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն եւ առնվազն 14 օր մեկուսացված մնան: