Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

99 տոկոսով համոզված եմ, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա է հայտնվելու. ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

99 տոկոսով համոզված եմ, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա է հայտնվելու: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը:

Նա պարզաբանել է, որ ռազմաբազայի հայտնվելը համակարգային բնույթ ունի:

Դա, նրա խոսքով, կապված է ոչ միայն այն բանի հետ, որ Թուրքիայի համար կարեւոր է Ադրբեջանում (Հարավային Կովկասի տարածքում) ամրապնդվելը, այլ նաեւ կարեւոր է հարձակողական քաղաքականության ցուցադրման տեսանկյունից, ընդ որում, այնպիսի քաղաքականության, որը պտուղներ է տալիս:

«Թուրքիայի համար, որն այսօր իր հովանու ներքո թյուրքական պետությունների համախմբման գիծ է հետապնդում, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում, շատ կարեւոր է ուժեղացնել իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայի երկրներում, ինչպես նաեւ Կովկասում՝ ներառյալ Հյուսիսային Կովկասը», — ընդգծել է Լեպեխինը:

Հետեւաբար, Անկարայի համար սկզբունքային նշանակություն ունի ցանկացած քայլ, որը ցուցադրում է Թուրքիայի ուժը եւ Ռուսաստանի թուլությունը, նշել է փորձագետը:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանում ուղղակի արձագանք չի լինի Ադրբեջանում թուրքական բազայի առաջացման հարցի շուրջ: Ցավոք, Մոսկվայում մշակված չէ վեկտորը, որն ուղղված է թուրքական էքսպանսիային հակազդելուն: Հակառակը, մենք հաճախ ենք տեսնում չհամաձայնեցված եւ անտարամաբանական գործողություններ Ռուսաստանի կողմից Թուրքիայի ուղղությամբ: Ըստ ամենայնի՝ դա կապված է համատեղ տնտեսական հետաքրքրությունների հետ (գազի փոխադրում, ԱԷԿ-ի կառուցում եւ այլն): Թուրքական կորպորացիաների ազդեցությունը, որոնք ամրապդնվել են ՌԴ-ում, հանգեցնում են նրան, որ Ռուսաստանը չունի հստակ արտահայտված եւ կոշտ դիրքորոշում Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ուղղություններով թուրքական էքսպանսիայի շուրջ: Անհրաժեշտ է, սակայն, նկատել, որ այդ վտանգն աստիճանաբար գիտակցվում է», — հավելել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիեւը ստորագրել էին այսպես կոչված Շուշիի հռչակագիրը, որից հետո Էրդողանը չէր բացառել Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հիմնումը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img