Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով հունիսի 28-ին իրականացվում են Մատաղիսի ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից և քաղաքացիական անձանց 1585 աճյուն»,- նշում են ԱԻՊԾ-ից։
Նախորդ որոնումներն իրականացվել էին հունիսի 25-ին՝ Վարանդայի շրջանում, որտեղ աշխատանքներն արդյունք չէին տվել: