Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունը տեղի կուենան օգոստոսի 3-ին, գրում է tert.am-ը։
Ինչպես հայտնում է «Թանսիմ» գործակալությունը` հղում անելով Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիքզադին, Ռայիսին երկրի 8-րդ նախագահի պարտականությունները կստանձնի խորհրդարանում տեղի ունենալիք արարողության ժամանակ:
Նախատեսվում է, որ միջոցառմանը մի շարք օտարերկրյա հյուրեր ներկա կլինեն:
Հիշեցնենք, որ Ռայիսին հաղթանակ է տարել հունիսի 18-ին կայացած նախագահական ընտրություններում` ստանալով ընտրողների ձայների 62 տոկոսը: