Ուրբաթ, 12 Օգոստոսի, 2022
- Գովազդ -spot_img

Զինվորները մեր արժեքներն են, մեր հայրենիքը. Հարցազրույց` Կիմ Երիցյան Մշակութային Հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Լևոն Բարսեղյանի հետ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Հայրենիք» հասկացությունն ունի  աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասիրությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է:«Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Դարերի ընթացքում Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Եվ ահա այսպիսի քաջորդիներից է  սիրված մտավորական ու ազատամարտիկ,Կիմ Երիցյան Մշակութային Հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Լևոն Բարսեղյանը:Արմատներով լինելով Հայաստանի ամենագեղատեսիլ մարզերից մեկի՝Լռոիից ծնվել է 1971 թվականի հունիսի 5-ին Երևանում:

-Տարիների հեռվից գնահատելով ձեր անցած ճանապարհը, ինչպես կներկայացնեք այսօրը՝ որտեղից  ուր եք հասել

-Լինելով Կիմ ԵրիցյանՄշակութային Հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Արցախյան երեք պատերազմների մասնակից,արցախյան արիության մեդալակիր ձեր այն հարցին թե տարիների հեռվից գնահատելով ձեր անցած ճանապարհը, ինչպես կներկայացնեք այսօրը՝ որտեղից  ուր եք հասել պատասխանեմ,որ այս 30 տարիների ընթացքում կերտել ու ստեղծել ենք հայրենիք:Մեր անկախություն ստեղծած տղաների շնորհիվ,ովքեր շատերը հոգեպես մեզանից բացակայում են ,սակայն նրանց հոգիները հանգչում են Եռաբլուրում,ես կարող եմ ասել միայն մի բան,որ կերտել ու կերտելու ենք հզոր հայրենիք: Ու մենք ունենալու ենք այն ճանապարհն,որպեսզի սերունդներին փոխանցենք մեր հզոր հայրենիքը,քանի որ 10 000 000-նոց սերունդին պետք է միայն Հայաստան փոխանցենք:Հայրս Ալավերդի քաղաքացի է,իսկ մայրս նույն շրջանի Շնող գյուղից:Նրանք 1961 թվականին տեղափոխվել են Երևան:Ընտանիքում երեք երեխաներ ենք՝մեկ քույր ու երկու եղբայր:Եղբայրս ևս արցախյան առաջին պատերազմի մասնակից է,սակայն 2-րդ ու 3-րդի ընթացքում ցավոք երկրից հանգամանքների բերումով դուրս է գտնվում՝ապրելով Բելոռուսիայի Հանրապետության Մինսկ քաղաքում: Ապրել եմ Շենգավիթի վարչական շրջանում՝այցելելով թիվ 50 միջնակարգ դպրոց: Դպրոցից հետո 1989 թվականին հայտնի Հայ Էլեկտրո գործարանում արտադրամասում եղել եմ բանվոր,քանի որ դպրոցն ավարտելուց հետո չեմ ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն,որից հետո զորակոչվել  ԽՍՀՄ զինված ուժեր՝ծառայելով Վրաստանի Հանրապետության Գորի քաղաքում:Իսկ,այնուհետև 6 ամիս անց տեղափոխվել եմ Հայաստանի Գյումրի քաղաքի տանկային գունդ՝1991 թվականին զորացրվելով Զինված Ուժերից,այսինքն այդ ժամանակվանից եղել եմ Տիգրան Մեծ Աշխարհազորային գնդի շարքերում՝ համագործակցելով հայրենիքի բոլոր նվիրյալների հետ,քանի որ զինվոր էի: Կյանքի բերումով նա կիսատ եմ թողել բարձրագույն կրթությունը՝հայրենիքը վեր դասելով դրանից մասնակցելով Արցախյան բոլոր պատերազմներին՝հայրենասիրության օրինակ լինելով ներկայիս սերունդի համար:Հայրենիքին մատուցած անբասիր ծառայության համար արժանացել եմ մի շարք գերատեսչական ու պետական պարգևների ու պատվոգրերի:

  Հավատում եք,որ կգա համախմբան ժամանակները

-Այո,հավատում եմ,որ գալու է,քանի որ այսօրվա ներքին թշնամուն պետք է վերացնենք ու շարունակենք ապրել:Նշեմ,որ մենք ունենք երեք տեսակի հայեր,քոչվոր,արիական ցեղին պատկանող ու խառնուրդ: Հիմա մեր մոտ մեծամասնության մոտ առկա է արիության կոդը,և ես հավատում եմ,որ հայի կոդը կարողանալու է բոլորին համախմբել հայրենասիրական ոգին՝բոլորին համախմբելով ու միավորելով իրար հետ,որպեսզի մեր երկիրը կարողանանք շենացնել:

-Հայրենասեր մարդու ձեր բնորոշումը

-Հայրենասեր մարդու բնորոշումը սկսվում է ընտանիքից,ու ավարտվում խրամատում:Եթե հայի մասին է խոսքն,ապա ասեմ,որ հայը ծնվում է հայրենասեր:Այլ բան է,երբ որ մեր մեջ բացակայում է հայասիրությունը,մարդասիրությունը,իրար նկատմամբ փոխադարձ սերն ու հարգանքը,հոգևոր դաշտն ու արժեքները,որոնք կորցնելով մենք փորձում ենք հեռանալ մեր արմատներից,ավանդույթներից և մշակույթից,որոնք մեզ շատ բնորոշ է: Ինձ համար հայրենասեր մարդը այլ արժեքների վրա է հիմնված, քանի որ ինքը չպետք է նկարագրի հայրենասիրությունը,այլ գործով ապացուցի:Հայրենասիրությունը կողքից ժողովուրդն է սիրում ու տալիս նույնիսկ իր հայրենասեր ժառանգին:

-Արդյոք մեր սերունդը լավ է ճանաչում ազգի հերոսներին ու արվեստագետներին ինչ աշխատանքներ եք տանում այս ուղղությամբ

-Մենք ունեենք լավ սերունդ,սվ մեր հերոսներին, մշակույթի գործիչներին ու մեծերին,որ կարողացած լինեն բաց թողած լինեն,քանի որ կյանքի բերումով մենք մի փոքր հեռացել ենք մեր արմատներից:Եթե մենք միասնական չենք ու եթե մեր մեջ կա սև ու սպիտակ:Տարբերակելով մեր մեջ հին ու նորը մենք կորցնում ենք իսկական արժեքները:

-Կա մի բան որ չասել չեք կարող

-Այդպիսի բան չկա,քանի որ ես ինքս ռեալիստ եմ այն ինչ տեսնում ու զգում եմ անմիջապես արտահայտվում եմ:

-Ինչպիսի հատկություններով է նշանավորվում ու դրսևորում իրեն իսկական հայրենասերը;

-Հայրենասեր մարդն իր տեսակով մարդկային արժևորումով է բնորոշվում, մարդկային արժևորումն,որ ինքը չպետք է բնորոշի ինքն իրեն,այլ իրեն պետք է բնութագրեն ու չպետք է զբաղվի ցուցամոլությամբ:Իսկական հայրենասերին աստղի նման փնտրում ու գտնում են:Հայրենասեր մարդն օրինակելի է բոլորի համար,իր արարքով ու գործունեությամբ:Այսինքն նա ապրում է իր կերպարն ապրեցնելով ու օրինակ լինելով բոլորի համար: 

-Որքան հաճախակի եք կազմակերպում ռազմահայրենասիրական ու մշակութային միջոցառումներ և ինչպիսի բնույթ են կրում դրանք։Ինչ կպատմեք Կիմ Երիցյան հասարակական ու մշակութային կազմակերպության մասին

-2010 թվականից սիրված արտիստի մահից հետո հիմնել եմ Կիմ Երիցյան հասարակական ու մշակութային կազմակերպությունը ու սրա առաջին իսկ օրվանից այցելել ենք զորամասեր,քրեակատարողական հիմնարկներ տարին երկու անգամ,այնտեղ որտեղ որ թույլատրել են ունեցել ենք հոգևոր ու մշակութային արժեքներ ունեցող ծրագրեր,որտեղ մեր սիրված դերասաններն իրենց գեղեցիկ ծրագրով կարողացել են շեղել և ուրախացնել այն մարդկանց,ովքեր ճակատագրի բերումով մեզանից հեռու ու անազատության մեջ են:Ինչ վերաբերվում է զորամասերին,ապա ասեմ,որ հաճախակի ենք գնացել,ուղղակի 2016 թվականի քառօրյա ու վերջին պատերազմից հետո հանգամանքների բերումով՝հեղափոխություն,իմ վերջին պատերազմի ընթացքում իմ վիրավորվելուց հետո այլն սա խաթարվեց:

-Ինչն է Ձեզ ամենից շատ անհանգստացնում մեր երկրում

-Մեր երկրում ինձ ամենից շատ անհանգստացնում է իրավիճակը,իրար չսիրելու,չգնահատելու ես-ի խնդիրը:Ցանկանում եմ ասել,որ յուրաքանչյուրն  մասնագիտական առումով իր գործը կատարի՝չխանգարելով դիմացինին,ով օգտակար է լինում մեր երկրին:

-Ինչը կարող է միավորել մեր այսօրվա մտավորականներին

-Մեր մտավորականներին կարող է միավորել հոգևոր արժեքները,քանի որ մեր ազգը հոգևոր սննդի ու հոգեբանի կարիք ունի:Այս շեղումներից պետք է փորձենք մարդկանց իրար մոտեցնենք ու մերձեցնենք, քանի մեր կրոնից ու հավատքից շատ ենք հեռացել:

-Իսկ ինչն է տարանջատում ներկայիս սերնդին ու մտավորականությանը

-Մտավորականն իր օրինակով պետք է ծառայի ժողովրդին,իսկ այսօրվա մտավորականները փորձում են իշխանության թևերի տակ իրենց դրսևորել:Մտավորականն ազգի սերուցքն է,ով չպետք է պատկանի որևիցե իշխանության, ու միայն պետք է ծառայի ժողովրդին:

-Մի քանի խոսքով պատմեք ձեր առաջիկա ծրագրերի մասին,մասնավորապես՝ սիրված արտիստ Կիմ Երիցյանի հետ կապված:

-Նախ սկսեմ Կիմ Երիցյանից,երբ որ նրա տան պատին փակցվեց հուշատախտակը,որտեղ որ գրված է այս տանն է ապրել ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանը:Դրանից հետո Սերժ Մեհրաբյանի կողմից քանդակվել է նրա կիսանդրին ,որի տեղադրման վերաբերյալ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին բազմիցս դիմելուց հետո ,որի համար տեղ պետք է այգում հատկացներ, սա  փոխանցվելու է սերունդներին ,ով պատկանում է սիրված մտավորականների ու արվեստագետների շարքին: Նոր իշխանությունների հետ փորձեմ եզրեր գտնել,որպեսզի կիսատ գործն ավարտին հասցնեմ:

-Լինելով հաճախակի սահմանամերձ գոտիներում ինչպիսի տպավորություններով եք վերադառնում զինվորների հետ հանդիպումներից հետո:

 -Զինվորները մեր արժեքներն են ,մեր հայրենիքը,այսօրվա ամենահզոր երևույթը: Զինվորներն ինձ համար ամենաթանկ սրբություն են,քանի որ ես ինքս հայրենիքի կանչով կամավորագրվում ու մասնակցում եմ պատերազմներին: Մենք ունենք լավ ու հզոր բանակ,դրա կողքին գտնվելով ուժ ենք ստանում և հզորանում դրանցով,ուղղակի մեր ներկայությամբ հոգևոր դաշտ ենք ապահովվում:

-Զինվորների արձագանքը ձեր հետ հանդիպումների մասին 

-Սա բնական երևույթ է,քանի որ ամեն ինչ սկսվում է շփումից ու հանդիպումից,սրտեղ որ լինում ենք մեր դրական էներգիան նրանց ուժ ու եռանդ է տալիս,թե նմանվելու թե հզոր զգալու,քանի որ մեր զինվորն ամենաուժեղն է համարվում ամբողջ տարածաշրջանում,քանի որ իրենց կյանքով ապացուցեցին հայրենասիրությունը՝չփախչելով ու մնալով զբաղեցրած տեղերում զոհվեցին հանուն հայրենիքի:

-Ձեր զգացումները սահման այցից առաջ և հետո:Ինչ կպատմեք վերջին պատերազմից

-Մենք կոտրված ենք, սակայն մեզ չեն կարող ծնկի բերել,պատերազմում հաղթել ենք,սրա վառ օրինակն Եռաբլուրում պառկած մեր տղաներն են,ովքեր իմ եղբայրներն են,ովքեր իրենց կյանքով ապացուցեցին,որ մենք չենք պարտվել,հաղթել ենք:Իմ թշնամին առաջին հերթին ներսի թուրքն է,իսկ դիմացինն երբեք չի համարձակվի մոտենալ: Այստեղ ես տեսել եմ միայն դավաճանություն՝զարմանալով թե ինչպես եմ կենդանի մնացել ու աստծու տված պարգևով ինչքան ապրելու եմ պետք է ապրեցնեմ:

-Քանի որ դուք մասնակցել եք գրեթե բոլոր Արցախյան պատերազմներին ինչ զավեշտալի դեպք կպատմեք այդ օրերից. Ինչպես կբնութագրեք այսօրվա զինվորին:

-Պատերազմն ամբողջովին ինքն իրենով հենց զավեշտ է,քանի որ ամեն վայրկյան անցնում ենք դրա միջով ու համազգեստը կրելուց հետո ինքդ քեզ ասում ես,ով որ մահանա էն բանից է …Այսինքն սա մեր կարգախոսն է,քանի որ մենք մահ չունենք,երբեք չենք մահանում,այսինքն հերոսանում ենք,ինչպես եռաբլուրի մեր բոլոր եղբայրները:Նրանք չեն մահացել,նրանք անմահ են,մահանում է դավաճանը,պատերազմի ընթացքում, ով չի հիշվում,իր արարքով վատն է արել:Այսինքն մահն է անմահության,երբ որ մեր տղաները գնում են մարտի ,նրանց մեջ 50 50 է անմահության ու ապրելու:Եթե ապրում ես,պետք է ապրես մարդավարի, հոգեպես չպետք է մահանաս,միայն մնա ֆիզիկական քո երևույթը:Իսկ հայրենասիրության ու անմահության յուրաքանչյուր զինվոր երբ հայրենիք է պաշտպանում նա արդեն անմահ է ու ոչ մի ենթամշակույթին պատկանող անձ է՝հանդիսանալով անմահության ու ապրեցնող կերպար:

-Դուք ղեկավարում  եք Կիմ Երիցյան Մշակութային հասարակական կազմակերպությունը,   ինչ հետաքրքիր դեպք կպատմեք նրա մասին ու ինչպես կբնութագրեք նրան:

-Կիմ Երիցյանի հետ կապված շատ հուշեր կան,քանի որ ես հանդիսանալով լոռեցի,հպարտացել եմ նրանով ու ծնողներս որպես մարդ անընդհատ շեշտել են Կիմ Երիցյան տեսակի մասին: Եվ ես հասուն տարիքից կարողացել եմ շփվել նրա հետ՝անգամ նրա հետ լինելով ընկեր,քանի որ նա ինձ համար կյանքի մեծ ուսուցիչ է ու մինչ օրս ինձ հետ քայլող մարդ նա անմահ է,քանի որ մեծերը չեն մահանում: 2000 թվականից նրա կողքին եմ եղել մինչև  կյանքի վերջին տարիներին հաճախակի օրերն՝ւղեկցելով գրեթե ամենուրեք,մասնավորապես՝հարցազրույցների ու նկարահանումների:Նրա մասին համատեղ Լոռվա ձոր հայրենակցական միության նախագահ սիրված մտավորական Սերգո Երիցյանի հետ համատեղ գիրք ենք հրատարակել,որտեղ ճանաչված արվեստագետները ներկայացնում են նրան:Կիմ Երիցյան տեսակը մեզ հետ ապրում է, նա անմահ է,չնայած այն բանին,որ նա ֆիզիկապես մեզ հետ չի ու շատերի համար նա մնացել է սիրված դերասան:Նրա ներաշխարհն ոչ մեկը չի կարողացել զգալ ու հասկանալ:Հետահայաց գցելով կարող ենք ասել,որ մենք արժեքներ ունենք,ովքեր մեզ կենդանության ժամանակ են պետք:Միանգամից չեմ կարող նրան բացահայտել,մենք պետք է թանկ պահենք ու գնահատենք մեր մեծերին:Եվ այսպես հերթական հարցազրույցի ընթացքում,նրանց տանն էինք,երբ տան հեռախոսին են զանգահարում,ես պատասխանեցի զանգին:Նշեմ այն հանգամանքն,որ դերասանն իր կերպարի մեջ է խոսում,կամ հարցազրույց է տալիս նրան դա դուր չի գալիս երբ այդ ընթացքում նրան շեղում ու ընդհատում են:Այդ պահին նա շուռ եկավ,ասելով թե հարցազրույց եմ տալիս,իսկ դու խանգարում ես,այնուհետև օպերատորը ցանկանում էր տեսախցիկն անջատել,ես անմիջապես ասում եմ թե շարունակեք նկարհանումն,քանի որ սա արտիստի կյանքի ամենահիշարժան պահերից է մեծ արտիստին մեծարելու համար:Ու ես ամբողջ կյանքում կհիշեմ թե ինչպես ինձ նկատողություն արեց հայ սիրված ու անվանի դերասանն ու մտավորականը:Նա իմ կյանքի ուսուցիչն էր,քանի որ նրա մոտ ավարտել եմ կյանքի դպրոց:Եվ երբ հարցնում են թե որտեղ եմ ավարտել,ես պատասխանում եմ թե ավարտել եմ Կիմ Երիցյանի կյանքի դպրոցը: 

-Եթե ժամանակը հետ շարժվեր ինչը կփոխեիք ձեր կյանքում

-Ժամանակը միշտ անցնում ու մնում է նույն տեղում:Երբ փոխես ժամանակն անըդհատ փոխելու ես: Դու ինքդ պետք է փոխես քեզ ու կարողանաս շտկել քո սխալների վրա՝կարողանալով ուղղել դրանք:Սա կլինի քո ժամանակը,քանի որ այն երբեք չի կանգնում՝քայլելով քեզ հետ:

-Խոսք ուղղված մեր զինվորականներին ու երիտասարդներին։

-Երիտասարդությանը կմաղթեմ որպիսի սիրեն միմյանց,,քանի որ կյանքը թանկ է,չգիտես թե վաղը ինչ կլինի,եղեք ազնիվ,քանի որ ուրիշի համար ազնվությունը դա շահագործման գործիք է:Պետք չի ուրիշի հանդեպ ազնիվ լինես,քանի որ քո հանդեպ անարդար ես: ու օրինակ լինես քո շրջապատում ապրող մարդկանց:Ինչ վերաբերվում է զինվորականներին,ապա իրենց մաղթում եմ ուժ ու եռանդ:Ես հպարտ եմ իմ ամեն հայ զավակով,ով ծնվում է արդեն ինքը զինվոր է,քանի որ ապրում ենք մի տարածաշրջանում,որտեղ իշխում է նենգ թշնամին:Մեր բոլոր տղաները բոլորը զինվորներ, հայրենիք են:Ցանկանում եմ որպեսզի իրենք ապրեն իրենց հպարտությամբ ու ամրությամբ,քանի որ իրենց շնորհիվ է,որ մենք ապրում ենք:

Գարիկ Ավետիսյան

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img