Հուլիսի 3-5-ը Ստեփանակերտում կանցկացվի «Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում-2021» (TechWeek Artshakh-2021) ՏՏ ոլորտին նվիրված միջոցառումների շարք։ Միջոցառման օրերին Արցախը կհյուրընկալի միջոցառման ավելի քան 1200 մասնակիցների, շուրջ 60 տեղական ու արտերկրի կազմակերպությունների ներկայացուցիչների։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում հայտնեցին միջոցառման կազմակերպիչները։
TCF ընկերության համահիմնադիր և կառավարող խորհրդի անդամ Մարիամ Համբարձումյանը նշեց, որ միջոցառումն Արցախում կազմակերպելու հիմնական նպատակը Արցախին ու արցախցիներին աջակցելն է։
«Այդ մարդիկ Արցախի պոտենցիալն իրենց աչքերով կտեսնեն ու անպայման կաջակցեն շարունակական զարգացման հնարավորությունների զարգացմանը։ Մենք արդեն իսկ ունենք խոստումներ տված ընկերություններ, որոնք պատրաստ են այնտեղից թիմեր վերցնել հեռավար աշխատանքի համար` սպասարկման, ՏՏ ոլորտի»,– ասաց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։