Երեւանի Վահան Թէքէեան անուան դպրոցում, մասնակցութեամբ իր ամուսնու՝ Երուանդ Ազատեանի, որդու՝ Ժիրայր Բաբազեանի, ընտանիքի բարեկամուհի Մարինա Արաքչեանի, դպրոցի տնօրէնուհիՙ Ծովինար Մարդանեանի եւ դպրոցի ուսուցչական կազմին տեղի ունեցաւ նկարչուհի եւ ուսուցչուհի Նորա Իփէքեան-Ազատեանի անուան Հայոց Լեզուի դասարանի պաշտօնական բացումը:
Ամուսնու՝ Երուանդ Ազատեանի գաղափարն էր Հայաստանում գործող Վահան Թէքէեանի անուան դպրոցներից մէկում հանգուցեալ կողակիցին՝ Նորայի անունով դասարան անուանակոչել.- Նորան շատ էր կարեւորում հայ դպրոցը, ամեն առիթով զգուշացնում էրՙ խօսեցէք, օգտագործէք հայոց լեզուն, խօսելով զարգացրէք, հարստացրէք այն…
Տիկին Նորան ստեղծագործող, զգացմունքային անձնաւորութիւն էր, Մայր Հայրենիքն էր նրա ոգեշնչման աղբիւրը, դասարանի պատերին փակցուած նրա իսկ վրձինած գեղանկարներն առանձնակի յուզականութիւն ու ներկայութիւն են ապահովում կրթական այդ միջավայրում:
«Ազգ», Երեւան