Անցած ուրբաթ օրը՝ հունիսի 25-ին, աննախադեպ տապ Է գրանցվել Կանադայի արեւմուտքում, Բրիտանական Կոլումբիա նահանգում եւ մասնակիորեն Ալբերտայում. Լիթոն փոքրիկ քաղաքը երրորդ օրն անընդմեջ ջերմաստիճանային ռեկորդներ Է սահմանում ամբողջ երկրի համար, իսկ երեքշաբթի օրը՝ հունիսի 29-ին, Լիթոնում գրանցվել Է ըստ Ցելսիուսի 49,6 աստիճան: Այդ մասին հաղորդում Է CBC-ն:
Հունիսի 28-ին Լիթոնում ջերմաստիճանը բարձրացել Է մինչեւ 47,9, հունիսի 27-ին՝ 46,6 աստիճան: Մինչեւ այժմ ամբողջ Կանադայում ոչ մի անգամ չի գրանցվել 45-ից բարձր ջերմաստիճան: Այդպիսի ռեկորդ սահմանվել Էր 1937 թվականին Սասկաչեւանում: Լիթոնը գտնվում Է Վանկուվերից 260 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք: Վանկուվերի ոստիկանությունը հաղորդել Է, որ հունիսի 25-ից հաղորդագրություն Է ստացել քաղաքում եւ ծայրամասերում հանկարծակի մահվան 130 դեպքի մասին: Մահացածների մեծ մասը եղել են զառամյալ տարիքի կամ ունեցել են քրոնիկական հիվանդություններ. ոստիկանությունում տապը համարում են այն գործոններից մեկը, որը հանգեցրել Է մահվան: Բրիտանական Կոլումբիայի գլխավոր քորոներ Լայզա Լապուանտը հայտարարել Է, որ հունիսի 25-ից մինչեւ հունիսի 27-ի օրվա կեսը նահանգում մահացել Է 233 մարդ, թեեւ միջին հաշվով չորս օրվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել Է շուրջ 130 մահ:
Կանադայի օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացում Է արել Բրիտանական Կոլումբիայի, Ալբերտայի եւ Սասկաչեւանի, Մանիտոբայի առանձին շրջանների ու Հյուսիսարեւմտյան տարածքների տապի մասին: Գերատեսչության ավագ կլիմայագետ Դեւիդ Ֆիլիփսը հիշեցրել Է, որ Կանադան ամենաձյունառատ երկիրն Է աշխարհում եւ երկրորդը՝ ցրտությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արենպրես»-ը, հաղորդել Է տեղի օդերեւութաբանական ծառայությունը: «Մեզ մոտ հաճախ են սառնամանիքներ լինում, լինում են ձնաբքեր, բայց մենք հաճախ չԷ, որ կարողանում ենք խոսել նման շոգ եղանակի մասին,-նրա խոսքը մեջբերում Է BBC-ն:-Դուբայում այժմ ավելի զով Է», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: