Զոհված 55-ամյա փոխգնդապետ Ջեյմս Ուիլիսը Նյու Մեքսիկոյի Ազգային օդային գվարդիայի 210-րդ Red Horse էսկադրիլիայի հրամանատարն էր։ Այս մասին հայտնում է Air Force–ը։
Իրավապահները հետաքննում են ամերիկացի սպայի մահվան պատճառները։
Իրանի հատուկ ծառայությունները Ուիլիսին ներառել էին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի լեգենդար հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության կասկածյալների թվում։ Ընթացիկ տարվա հունվարին ԶԼՄ–ներում հայտնվել էր «Ալ Քուդս»–ի ներկայիս հրամանատար, բրիգադի գեներալ Իսմայիլ Քահանիի հայտարարությունը, որում նա խոստացել էր վրեժ լուծել Սուլեյմանիի սպանության հետ առնչություն ունեցող բոլոր անձանցից։
«Դուք չեք կարողանա այլևս ձեզ հանգիստ զգալ նույնիսկ ձեր տանը, և հնարավոր է, որ վրեժը ձեզ կգտնի հենց այդտեղ», – հայտարարել էր նա։
2020 թ.–ի հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Սուլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ։ Վաշինգտոնում համարում են, որ նրանք առնչություն ունեն 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա իրագործված հարձակման հետ։ 62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր։