Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում անցկացվող մուայթայի միջազգային առաջնության ժամանակ արցախցի Վլադիսլավ Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի Օջան Ահմեդովին։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի մարտարվեստների ասոցիացիան։
Տեղեկությունն իր էջում կիսվել է նաև ասոցիացիայի մարզիչ Ալեքս Աղաբալյանը` հավելելով, որ մրցաշարի ընթացքում մեր մարզիկները երեք անգամ մրցել են ադրբեջանցի մարզիկների հետ և երեք անգամն էլ հաղթել։