«Հայաստան» դաշինքը Facebook–ի իր էջում հայտարարել է, որ իշխանությունները շարունակում են նախընտրական փուլում սկսված բռնաճնշումները դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ:
«Վերջին օրերին «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամների, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված անձանց նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ, կատարվում են ապօրինի գործողություններ: Շարունակվում են երկրում մեկ մարդու իշխանություն հաստատելու փորձերը»,–նշված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ այդ գործողությունների նպատակն է թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը:
«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է իշխանության այս գործելաոճն ու շեշտում, որ քաղաքական հալածանքների, ապօրինի գործողությունների բոլոր մեղավորները պատասխան են տալու: