Կիրակի, 8 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Շտապ պետք է վերականգնել մշակույթի ու սփյուռքի նախարարությունը․ վիրավորական է Սփյուռքի հետ աշխատել հանձնակատարի մակարդակով, մշակույթ պահել՝ բաժնի կարգավիճակով

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Քրիստինա Աղալարյան

«Զարթոնք» օրաթերթ, Երևան

Կորոնավիրուսային համավարակը արդեն երկրորդ տարին է երկրներին թույլ չի տալիս զբոսաշրջության  ոլորտում զարգանալ։ Շատ երկրներ դեռևս իրենց սահմանները չեն բացել միջազգային զբոսաշրջիկների համար։ Հստակ կարելի է ասել, որ կորոնավիրուսային համավարակից ամենաշատը տուժել է հենց այս ոլորտը։ Իսկ Հայաստանում քանի որ զբոսաշրջությունը տնտեսության գերակա ճյուղն էր, ամենամեծ հարվածն իր վրա վերցրեց հենց այս ոլորտը։  

Շատ զբոսաշրջային կազմակերպություններ փակվեցին, սնանկացան, աշխատատեղեր կրճատվեցին։ Այդուհանդերձ, ոլորտի մասնագետները կանխատեսում են՝ առաջիկայում հնարավոր կլինի վերականգնել ոլորտը, քանի որ աշխարհը գնում է սահմանափակումների մեղմացմանը։ Թեմայի վերաբերյալ «Զարթոնք» օրաթերթը զրուցել է 1994 թվականից գործող «Ավարայր» տուրիստական ընկերության հիմնադիր, հիմնական մասնագիտությամբ զինվորական, երկրորդ մասնագիտությամբ՝ պատմաբան, արևելագետ և երրորդ մասնագիտությամբ՝ տուրիզմի գիտակ, դասախոս Արկադի Սահակյանի հետ։

«Ավարայր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994 թվականին: Կազմակերպությունը զբաղվում է ներգնա տուրիզմի կազմակերպմամբ: Գործունեությունը իրականացնում է 3 հիմնական ուղղություններով՝ մշակութային, արկածային։ Կորոնավիրուսային համավարակի սկզբում, երբ բիզնես միջավայրը կարելի է ասել հայտնվել էր փակուղում, Արկադի Սահակյանը որոշեց Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող իր առանձնատունը դարձնել հյուրատուն՝ որպես եկամտի լրացուցիչ աղբյուր։ Ինչ խոսք, հաջողվեց։ Սաղարթախիտ ու գեղեցիկ բնությունով շրջապատված «Pushkino, Tatyana’s guesthouse»-ը կարճ ժամանակում հասցրեց դառնալ շատերի սիրելի վայրը քաղաքից դուրս, որտեղ կարելի է պարզապես վայելել բնությունն ու մաքուր օդը, կտրվել առօրյա հօգսերից ու քաղաքի եռուզեռից։

-Պարոն Սահակյան, կպատմե՞ք, թե ինչու՞ որոշեցիք հենց Պուշկինոյում ստեղծել հյուրատուն, ներդրում կատարել այս գյուղում։

-Կորոնավիրուսային համավարակի պատճառով, երբ զբոսաշրջությունը չէր գործում, որոշեցինք որպես եկամտի աղբյուր օգտագործել Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող մեր ամառանոցը։ Տեղը շատ լավն է, ոչ հեռու գտնվում է Դենդրոպարկը, անտառներով շրջապատված։ Անցած տարվա մայիս ամսից այն սկսեց աշխատել որպես հյուրատուն։ Հյուրատան անունն էլ հետևյալ կերպ եղավ՝ գյուղը ռուս գրող Պուշկինի անունով է, Տատյանան էլ նրա հերոսուհին է։ Իմ կնոջս անունն էլ է Տատյանա։ Այսպես համընկավ՝ «Pushkino, Tatyana’s guesthouse»: Երիտասարդ տարիներին ես զբոսաշրջիկ եմ եղել, լեռնային տուրիզմով էի զբաղվում։ Նախասիրությունը հետագայում դարձավ մասնագիտություն։ Մենք ընկերներով 1992 թվականին հիմնեցինք «Ավարայր» ընկերությունը, որը արցախյան պատերազմի ժամանակ ֆինասական աջակցություն էր ցուցաբերում մեր ջոկատի տղաներին(Արկադի Սահակյանը «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետախուզության վաշտի հրամանատարն է եղել- խմբ․), ֆինանսական միջոցներ էր հայթհայթում։ 1994 թվականին այն դարձավ «Ավարայր» տուրիստական ընկերություն։ 1994 թվականի սեպտեմբերի 21-ից պաշտոնապես գրանցվեց մեր ընկերությունը, որը զբաղվում է միայն ներգնա տուրիզմով։

-Կորոնավիրուսային համավարակը, գաղտնիք չէ, որ ամենամեծ հարվածը հասցրեց հենց զբոսաշրջային ոլորտին։ Հայաստանում զբոսաշրջությունը տնտեսության գերակա ուղղություն է համարվում։ Որպես ոլորտի մասնագետ կարո՞ղ եք գնահատական տալ, թե ինչ վիճակում է հիմա ոլորտը և վերակենդանացման ի՞նչ ծրագրեր, նախադրյալներ կան։

— Եթե վերցնենք 2019 թվականի տվյալները 1 մլն 894 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան։ Դա բավական լավ ցուցանիշ է։ Այո, զբոսաշրջությունը ՀՀ տնտեսության գերակա ուղղություններից մեկն է օրենքով։ Պետք է նշել, որ զբոսաշրջությունն ամեն տարի իր կայուն՝ 15  տոկոս եկամուտն ապահովում է։ Անգամ, եթե վերցնենք 2016 թվականը, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամ էր, մենք կարողացանք 6 տոկոս աճ գրանցել։ Կորոնավիրուսի պատճառով հիմնականում տուժեց ներգնա ու արտագնա զբոսաշրջությունը։ Ամբողջությամբ փակվեց։ Եթե չեմ սխալվում դեռ 70 տոկոսն է վերականգնվել։ Մյուս կողմից դա նպաստեց ներքին զբոսաշրջության աճին։ Մարդիկ ստիպված սկսեցին ճամփորդել Հայաստանի մեջ։ Դա նպաստեց ենթակառուցվածքների զարգացմանը։

Ներքին զբոսաշրջության զարգացմանն ուղղված խթան էր նաև սոցփաթեթների մասին օրենքը։ Պետական աշխատողները իրենց հասանելիք փաթեթներով կարող են Հայաստանում ու Արցախում ցանկացած տեղ հանգստանալ։ Մենք առաջարկ ենք արել, որ սոցփաթեթները տարածվեն ոչ միայն պետական աշխատողների, այլև՝ մասնավոր հատվածի աշխատողների վրա։ Առաջին հերթին դա անհավասար պայմաններ է ստեղծում հասարակության մեջ։ Երկրորդ հերթին՝ մասնավոր հատվածի շատ մեծ թվով աշխատողներ կան, որոնց ներգրավումը կարող է մեծ զարկ լինել ներքին զբոսաշրջությանը։ Մենք առաջարկել ենք, որ օրենքով հնարավորություն տրվի մասնավեր հատվածի գործատերերին իրենց աշխատակիցներին  տարեկան 200 հազար դրամի չափով փաթեթ առաջարկել, որը կճանաչվի որպես ծախս։ Առաջին հայացքից  կարող է թվալ, թե դա մեծ հարված է բյուջեին, բայց  այդպես չէ։ Այդ գումարները մնում են երկրում, ավելին այդ գումարներից հարկեր են վճարվում, հավասարաչափ բաշխվում է մարզերում։ Այդ սոցփաթեթները հնարավորություն են տալիս նաև մրցունակ պայմաններ ստեղծել ոլորտում։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանում 650 հազար մարդ աշխատում է մասնավոր սեկտորում կամ ինքնազբաղված է։ Եթե 650 հազարի կեսն էլ համաձայնի տարեկան 200 հազար դրամ տրամադրել իր աշխատողին որպես պարգևատրում սոցփաթեթի տեսքով, ապա դա տարեկան կկազմի 6 մլրդ դրամի շրջանառություն ներքին զբոսաշրջության մեջ։ Դա մեծ զարկ կլինի ոլորտին։ Եվ եկեք չմոռանանք, որ զբոսաշրջիկը իր գրպանից ևս ծախսում է, բացի սոցփաթեթի շրջանակում ծախսվող գումարը։ Այս օրենքը հնարավորություն կտա նաև որոշ չափով ստվերային գումարները բերել հարկային սպիտակ դաշտ։ Գաղտնիք չէ, որ շատ գործատուներ պարգևատորում են իրենց աշխատողներին, սակայն դա ցույց չեն տալիս, որովհետև կա եկամտային հարկ, այլ հարկեր։ Մեր առաջարկած այս տարբերակով բյուջեի սպիտակ շուկան կավելանա։

-Որ՞ երկրների հետ է բացվել զբոսաշրջությունը։ Հայաստան հիմնականում ո՞ր երկրներից են զբոսաշրջիկներ այցելում։

-Այս պահին հիմնականում Ռուսաստանի հետ։ Այնտեղից կա կանոնավոր չվերթներ։ Որպես կազմակերպված հոսքեր մի փոքր Իսրայելի շուկան է վերականգնվել։ Արդեն մեկ-երկու խումբ այցելել է Հայաստան։ Հայաստանը դեռ պետք է կարմիր ցուցակից դուրս գա, որ հնարավոր լինի խոսել զբոսաշրջության վերջնական վերականգնման մասին։ Կարճ ժամանակ առաջ է Հայաստանը հայտնվել դեղին ցուցակում։ Այստեղ զբոսաշրջիկ չի գա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի հայտնվել կանաչ ցուցակում։ Ինչքան էլ մենք ասենք, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է, բայց մենք այս պահին ընդամենը 20 հազար հոգի պատվաստված ունենք։ Դա արդեն ցուցանիշ է, որը զբոսաշրջային մատակարար (donor) հանդիսացող երկրների համար լուրջ չէ։ Եթե ուզում ենք վերականգնել զբոսաշրջությունը, պետք է պետությունը լուրջ քարոզչություն իրականացնի պատվաստումների հարցում։ Պետությունը չունի նաև միասնական հստակ քաղաքականություն Հայաստան այցելող զբոսաշրջիկների մասով։

Հայաստանն ինչո՞վ է գրավում զբոսաշրջիկներին։

-Ինչքան էլ Հայաստանը հին պետություն է, որպես զբոսաշրջային ուղղություն մենք նոր ենք։ Առաջին հերթին այդ նոր լինելն է գրավում։ Մենք ունենք որոշակի վարկանիշ։ Օրինակ, Ֆրանսիայում հայերին ճանաչում են, Գերմանիայում հայ անունը ծանոթ է, մշակութային կապեր կան Բավարիայի հետ, որոնք օժանդակում են Հայաստան այցելություններին։ Այսինքն՝ Հայաստանը գրավում է որպես նոր ուղղություն և որպես պատմական հին երկիր։ «Հայաստան» բառը չէ, բայց  «Արմենիա» բառը շատ ծանոթ է, մարդկանց ականջում է եղել։ Շատ կարևոր է նաև մեր մշակութային առանձնահատկությունը։ Լինելով կիսով չափ եվրոպացի, կիսով չափ ասիական մշակույթի կրող, մենք կարողացել ենք պահպանել մեր մշակույթը՝ գրականության, երաժշտության և այլ առումով։ Իհարկե, մենք այսօր լուրջ խնդիր ունենք մշակույթի պահպանման տեսանկյունից։ Համաշխարհայնացման պայմաններում տարածվող անհասկանալի մշակույթների խառնարանում մենք կկորենք։ Մեր կողքին կան ավելի հզոր երկրներ, որոնք մեծ ուրախությամ կոչնչացնեն մեզ մեր մշակույթի հետ, առանց զենքի, տրորելով ու խառնելով մյուս մշակույթների հետ։

-Որպես ազգ, պետություն, ի՞նչ պետք է անենք դա թույլ չտալու համար։

-Առաջին հերթին պետք է վերականգնել մշակույթի նախարարությունը, ոչ թե այս խայտառակ նախարարությունը թողնենք, որի մեջ ինչ ասես կա՝ մշակույթ, սպորտ, գիտություն, կրթություն, երիտասարդություն։ Կարող ենք շարքը շարունակել՝ գյուղատնտեսություն, անասնապահություն և այլն, Ամեն ինչ բերենք մի տեղում իրար մեջ։ Այս երեք տարվա մեջ մենք լուրջ մշակութային հարվածներ ենք կրել։ Պետք է շատ հստակ մշակույթի պահպանման քաղաքականություն մշակել ու առաջ տանել։ Եթե չես պաշտպանում մշակույթը, տարիների ընթացքում այն  կորում է։ Հիմա ՅՈՒՆԵՍԿՕ-ում արշավ է սկսվել։ Մեկը հացն է տանում, մյուսը լավաշը, տոլման, հարիսան, վաղը ղափաման կտանեն՝՝ ու կպարզվի, որ մենք ազգային ոչ մի բան չունենք։ Դրա համար պետք է ունենալ հզոր ղեկավարություն ու պետական ծրագիր։ Մշակույթը պետք է լինի ազգային ինքնությունը հաստատելու, պահպանելու գործիքը։ Զբոսաշրջությունում ևս շատ կարևոր է մշակույթի դերը։ Պետք է պետական հստակ քաղաքականություն լինի նաև զբոսաշրջային ընկերությունների համար, ուղեվարների (գիդ) համար, ովքեր զբոսաշրջիկներին ներկայացնում են մեր մշակույթը։ Նրանք պետք է իմանան, թե ինչը կարելի է խոսել երկրի մասին, ինչը՝ ոչ։ Մենք դեպքեր ենք հանդիպել, որ զբոսաշրջիկներին ուղեվարները ներկայացրել են, օրինակ, մեր բանակի մոտավոր թվաքականը, ազգային անվտանգության առնչվող շատ հարցեր։ Դրանք պետք է արգելվեն։ Ու պետության կողմից պետք է լինեն հստակ տեղեկություններ, որոնք իրավունք ունի ուղեվարը փոխանցել իր զբոսաշրջիկներին։ Դրա համար մեզ անհրաժեշտ է  մշակույթի նախարարությունը, որը կզբաղվի այդ հարցերով։

— Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում ի՞նչ տեղ ունի հայկական բազմամիլիոնանոց Սփյուռքը։ Արդյոք Սփյուռքի ներուժը օգտագործվում է ի օգուտ Հայաստանի այս առումով։

— Չմոռանանք, որ մենք 11-12 մլն հայ ենք աշխարհում։ Եթե իրական թվերով խոսենք Հայաստանում 2,5 միլիոնից ավել հայ չի մնացել։ Ստացվում է՝ 8-8,5 մլն հայ դրսում է ապրում, մոտ մեկ միլիոնը չի ճանաչում իր ինքնությունը, Այդ պայմաններում, մենք, լինելով 2,5 միլիոնանոց պետություն, պարտավոր ենք ունենալ լուրջ լիազորություններով օժտված կառույց, որը կաշխատի դրսում գտնվող հայերի հետ։ Բայց ոչ երբեք հանձնակատարի մակարդակով։ Դա վիրավորական է։ Չի կարելի նման բան անել։ Սովետական ժամանակ սփյուռքի կոմիտե կար, լուրջ մասնագետներով։ Ինչպես սիրում են ասել՝ նախկինների ժամանակ էլ Հայաստանում կար Սփյուռքի նախարարություն, որը վատ չէր աշխատում։ Որոշ տգետներ ասում էին՝ դա սպասարկում է Հրանուշ Հակոբյանին։ Դա տգիտություն է։ Հրանուշ Հակոբյանը վա՞տ էր աշխատում, հանեիք, բերիք ուրիշ լավ աշխատող մարդ։ Ոչ ոք չի ասում այդ նախարարությունը Հրանուշ Հակոբյանինն է կամ Պողոս Պողոսյանինը։ Լուրջ չէ Սփյուռքը դիտարկել հանձնակատարի մակարդակով։ Մեր պետությունից 4 անգամ ավելի շատ մարդ դրսում է ապրում ու մենք սփյուռքի հետ աշխատում ենք հանձնակատարի մակարդակով։ Մենք ունենք հսկա պետականաշեն գաղութներ։ Օրինակ Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի, Ռուսաստանի գաղութը։ Իրենց հետ չի կարող հանձնակատար աշխատել։ Իրենց հետ աշխատող կառույցը պետք է լինի լուրջ լիազորություններով օժտված։ Մենք շատ լուրջ հարցեր կարող ենք լուծել Սփյուռքի միջոցով։ Սփյուռքն էլ է հոգնել արդեն այս իրավիճակից։ Նրանց միայն  դիտել որպես ֆինանսի աղբյուր ճիշտ չէ։ Նրանք էլ այս երկրում պետք է ունենան ընտրելու ու ընտրվելու իրավունք։ Նրանք էլ պետք է Հայաստանում ունենան այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք ունեն ՀՀ մյուս քաղաքացիները։ Եթե ամփոփենք, ապա մենք շատ խնդիրներ ունենք լուծելու։ Անելիքներ շատ կան։

-Շնորհակալ եմ հարցազրույցի համար։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img