Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները հուլիսի 22-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Մատաղիսում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»—ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Արդյունքների մասին Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում մինչ օրս հայտնաբերվել է 1 604 աճյուն: