Երկուշաբթի, 22 Ապրիլի, 2024
- Գովազդ -spot_img

Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության դեպքերի առնչությամբ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ռուսաստանի Դաշնությունը, որը սերտ կապեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հատուկ ուշադրություն է հատկացնում իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում, որտեղ գտնվում է ռուսական խաղաղապահ զորախումբը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նկատելով, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են զգալի ներդրում ունենալ այդ տարածքում կայունության պահպանման, խաղաղ կյանքի հաստատման, մարդասիրական խնդիրների լուծման հարցերում` ներառյալ ռազմագերիների, փախստականների վերադարձը և զոհերի մարմինների փոխանակումը: 

«Մենք աջակցում ենք Բաքվի և Երևանի միջև վստահության կառուցմանը, շարունակում ենք աշխատել տարածաշրջան ՀԱՊԿ առաքելության, ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասանելիությունն ապահովելու ուղղությամբ:

Իհարկե, մենք մտահոգությամբ ենք ընդունում սահմանի առանձին հատվածներում լարվածության ցանկացած դրսևորում, ինչը ծայրահեղ բացասական է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա և չի նպաստում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կարգավորմանը, հանգեցնում երկու երկրների բնակչության շրջանում չարդարացված կորուստների»,- նշեց Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ցավակցություն հայտնեց Երասխի սահմանային հատվածում ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողի ընտանիքին ու հարազատներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթեց սահմանային միջադեպերի հետևանքով տուժածներին:
«Սահմանային միջադեպերի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Խստորեն անհրաժեշտ է զերծ մնալ առճակատման հռետորաբանությունից, ուժային մեթոդներից, պետք է համակարգային քրտնաջան աշխատանք՝ հանուն երկկողմ ընդունելի փոխզիջումների»,- ասաց Զախարովան՝ նշելով, որ ռուսական կողմը հայկական ու ադրբեջանական կողմերին հենց այս մոտեցմանն է տրամադրում: 

«Համոզված ենք, որ կայուն ապաէսկալացիան կարող է ապահովել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման անհապաղ մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ: Պատրաստ ենք այդ ջանքերն ամրապնդել մեզ մոտ եղած քարտեզային տեղեկություններով: Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են երկխոսությունը կառուցողական հուն տեղափոխել: Ներկայում այս թեմայով շփումները շարունակվում են պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև երեք երկրների սահմանապահ ծառայությունների գծով»,- ընդգծեց Զախարովան:

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների առանձին հանդիպումներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Զախարովան նշեց, որ տարածաշրջանային իրավիճակի խնդիրները եղել են բանակցությունների առանցքային թեման:

Նա հավելեց, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, չնայած տարածաշրջանում առկա խնդիրների դժվար և մասշտաբային լինելուն, հաստատել են օպտիմալ լուծումներ գտնելու իրենց վճռականությունը և պատրաստակամություն հայտնել հետևողական կերպով կյանքի կոչելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ին Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների և կոմունիկացիաների ապաշրջափակման հեռանկարը բացած համաձայնագիրը: 

Զախարովան անդրադարձել է աշխատանքային եռակողմ խմբի գործունեությանը՝ հավելելով. «Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում աշխատանքային խումբը կկարողանա վերսկսել նիստերը: Դա հնարավորություն կտա անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի փուլային իրականացմանը, որոնք բխում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ու ամբողջ Հարավային Կովկասի շահերից»:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img