Ուրբաթ, 11 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Կյանքի գույներ» խորագրով ցուցահանդեսը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:

Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:Խոսենք հայ նկարչության արվեստի մասին:Հին ժամանակներից հայերը փայփայել են իրենց գեղարվեստական սովորույթները, որոնքարտացոլում են յուրահատուկ մշակույթ և բնապատկերներ: Առօրյա կյանքի տարբեր կողմերըարտահայտված են ամենագեղարվեստական ձևով. ասեղնագործության, զարդերի, փորագրությունների և  դիզայնի մեջ: Դարեր շարունակ ու մինչև օրս հայ նկարիչները պայքարելով, հակասելով նաև միմյանց, փոխգործակցելով փորձել են, փորձում են ու կփորձենճիշտ ներկայացնել մեր երկրի նկարչական արվեստը` գալիք սերունդներին: Առանց նկարչությանչկա ազգ, չկա մշակույթ, հասարակություն ու քաղաքակրթություն:

Հայկական նկարչությունը ծաղկում ապրեց 19րդ դարում: Այդ շրջանի նկարիչները, ինչպես դիմանկարիչ Հակոբ Հովնաթանյանը և ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկին, մինչ օրս միջազգային ճանաչում են վայելում: 20 րդ   դարում   Մարտիրոս  Սարյանը  պատկերեց  բնության  էությունը  նորլույսի  ներքո, իսկ  Արշիլ Գորկին` մեծ ազդեցություն ունեցավ Նյու-Յորքում  երիտասարդ ամերիկյան  նկարիչների սերնդի վրա, մինչդեռ Գառզուն և Ժանսեմը հռչակ և համբավ ձեռքբերեցին Ֆրանսիայում: Այս առիթով ներկայացնենք սիրված մտավորականներ ու արվեստագետներ Ալ (Ալինա) Անանյանի և Գայանե Իսկանդարյանի՝ հերթական անհատական ցուցահանդեսի մասին: Այսպիսով՝ հայ մշակութասեր ու արվեստասեր սիրված մշակութային օջախներից մեկում՝ «Նարեկացի» արվեստի միությունում օգոստոսի 9-ին տեղի  ունեցավ սիրված արվեստագետների ցուցահանդեսը «Կյանքի գույներ» խորագրով:Միջոցառմանը մասնակցում էին տարբեր սերունդի ներկայացուցիչներ ու մասնագիտությունների մարդիկ: Միջոցառման հյուրերի գերակշիռ մասը ներկայացնում էին Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից Տավուշը, մասնավորապես՝ Նոյեմբերյանի տարածաշրջանն՝իրենց հետ բերելով այդտեղի հյուրընկալ համն ու հոտը:Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ,ինչպես նաև այս գեղեցիկ միջոցառումը վարում էր մշակութային օջախի ցուցահանդեսների պատասխանատու և ծրագրերի համակարգող Տաթևիկ Համբարձումյանը:

Նա մի քանի խոսքով ներկայացրեց սիրված նկարչուհիներին ու ցուցադրությունը՝նշելով,որ այստեղ ցուցահանդեսը բաղկացած է երկու մասերից՝բատիկայից ու գեղանկարչությունից,չնայած այն հանգամանքին, որ արվեստագետները հիմնականում ներկայանում են նկարչության աբստրակտ ոճով:Եվ ահա մի քանի խոսքով ներկայացնենք սիրված արվեստագետներին:Ալ Անանյանը 2000-2004 թթ. սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ձևավորման բաժնում. հանդես է եկել բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներով, մասնակցել՝ արվեստի փառատոների: Գայանե Իսկանդարյանը 2000–2005 թթ. ևս  սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի դեկորատիվ-կիրառական բաժնում, 2005–2009 թթ․՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մոդելավորման բաժնում՝ որպես դիզայներ-մոդելավորող. հանդես է եկել բազմաթիվ խմբակային ցուցահանդեսներով, մասնակցել՝ արվեստի փառատոների:

Ցուցահանդեսին ընթացքում գեղեցիկ երաժշտական կատարումներով հանդես եկան սիրված երգահաններ Աշուղ Նազելին, երաժշտագետ,Նուբար անսմաբլի ղեկավար Լուսինե Նազարյանը,նույն համույթի երգչուհիներից Արուսիկ Հարությունյանը,այս գեղեցիկ կատարումները դաշնամուրով նվագակցում էր սիրված երաժիշտներից Մոսկվայից ժամանած Քրիստինե Ասատրյանը:

Սիրված արվեստագետներին իրենց սրտի,ողջույնի և շնորհավորական խոսքերն ուղղեցին Նոյեմբերյանի շրջանի ավագ դպրոցի նախկին փոխտնօրեն,միևնույն ժամանակ Ալ Անանյանի ուսուցչուհիներից Անուշ Սաֆարյանը, ով իր ելույթի ընթացքում ընթերցում էր սիրված հայ գրող ու հրապարակախոս Համո Սահյանի բանաստեղծությունները, Գայանե Իսկանդարյանի ընկերուհիներից Աշխեն Հախվերդյանը և այլք: Այս գեղեցիկ միջոցառումն ավարտվեց երկու նկարչուհիների ելույով, ովքեր իրենց երախտիքի խոսքերն ուղղեցին կազմակերպիչներին ու մասնակիցներին՝հույս հայտնելով մոտ ապագայում ներկայանալ նորանոր արվեստի գործերով,պահպանելով հայկական դարավոր մշակույթի,մասնավորապես նկարչական արվեստի ավանդույթները:Նշենք,որ ցուցահանդեսը գործելու է մինչև օգոստոսի 13-ը:

Գարիկ Ավետիսյան Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img